Օրվա բաղադրատոմսը. Անչափ համեղ շոկոլադե չիզքեյք, որի համից կշտանալն ուղղակի անհնար կլինի

<<Երկնային վայելքի>> երեք շերտ: Բացառապես մեղմ, բերանում հալչող շոկոլադե չիզքեյքը, որը բաղկացած է երեք շերտերից, կդառնա Ձեր ամենասիրելի աղանդերը:

Այն պատրաստելը շատ պարզ է` Ձեզ հարկավոր չի լինի նույնիսկ միացնել ջեռոցը: Չիզքեյքի բաղադրիչները պարզ են և մատչելի, բաղադրատոմսը նույնպես բավականին պարզ է:

Բաղադրիչներ` չթխվող չիզքեյքի համար.

  • Քերած շոկոլադ֊ 120գ,
  • Սերուցքային կրեմ֊ 50մլ + 100մլ,
  • Սերուցքային պանիր֊ 200գ,
  • Շաքարավազ֊ 15գ+ 15գ,
  • Կաթ֊ 30մլ,
  • Ժելատին֊ 5գ,
  • Կիտրոնի հյութ֊ 1/2 ճ.գ.։

Բաղադրիչներ` շոկոլադե գլազուրի համար.

  • Մուգ շոկոլադ֊ 30գ,
  • Կակաո֊ 10գ,
  • Ժելատին֊ 1գ+ 1 ճ.գ. ջուր,
  • Շաքարավազ֊ 25գ.,
  • Սերուցքային կրեմ֊ 45գ։

Դիտելով տեսանյութը Դուք կծանոթանաք նաև պատրաստման ձևին․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: