Իմացեք Ձեր հուզական վիճակը այս թեստի միջոցով` 99% ճշգրտությամբ

Կենտրոնացեք Ձեր վրա: Խորը շնչեք և արտաշնչեք: Նստեք հարմարավետ դիրքում և նայեք մի կետի: Ապա մի ձեռքը բարձրացրեք և պահեք գլխից վերև: Ուշադրություն դարձրեք, թե որ դիրքում է այն: Համեմատեք Ձեր ձեռքը նկարի հետ և կարդացեք արդյունքը:

Նկար 1 – ուրախություն․

Եթե ​​առաջին տարբերակը համապատասխանեց Ձեր ձեռքի դիրքին, ուրեմն հիմա բարձր տրամադրություն ունեք: Ինչ-որ բան ոգեշնչում է Ձեզ: Դուք զգում եք շատ դրական հույզեր, և դա հիանալի է: Ինչ-որ կարևոր բան (կամ ինչ-որ մեկը) Ձեզ ուրախացրել է:

Նկար 2 – զարմանք․

Այս պահին Դուք շփոթված վիճակում եք: Ինչ-որ մեկն արել է մի այնպիսի բան, որին Դուք չէիք սպասում, Դուք վրդովված եք ու վիրավորված: Երկրորդ տարբերակն այն է, որ հանգամանքները լավագույնը չէին Ձեզ համար: Երրորդ տարբերակն այն է, որ Դուք ինտենսիվորեն ինչ-որ բանի մասին եք մտածում՝ կարևոր որոշում կայացնելով:

Նկար 3 – տառապանք․

Դուք Ձեզ վատ եք զգում: Դուք ինչ-որ բանի համար շատ տխուր եք: Ձեր վիճակը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. «Երկիրն անցել է Ձեր ոտքերի տակից»: Հնարավոր է, որ Ձեր հոգեկան տառապանքը կապված է ֆինանսների հետ: Դուք հստակորեն զգում եք ուժի կորուստը: Դուք շատ եք անհանգստանում ու վախենում:

Նկար 4 – զայրույթ․

Դուք շատ զայրացած եք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա: Ամենայն հավանականությամբ, Դուք դա թաքցնում եք: Հոգեբաններն այս վիճակն անվանում են «պասիվ ագրեսիա»: Հնարավոր է, որ Ձեր շրջապատից ինչ-որ մեկը զրպարտել է Ձեզ, բայց Դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարողանուոմ պաշտպանվել, այդ պատճառով էլ ներսում կուտակում եք բացասականը:

Նկար 5 – վախ․

Ինչ-որ մեկը Ձեզ իսկապես վախեցրել է: Գուցե Դուք բախվել եք մի բանի, որից միշտ շատ եք վախեցել (դա կարող է լինել հանգամանքներ կամ կոնկրետ մարդիկ): Հնարավոր է, որ Դուք անհանգստացած եք սիրելիի համար:

Նկար 6 – արհամարհանք․

Դուք անհարմար ու վատ եք զգում Ձեզ: Դուք զգում եք անարգալից վերաբերմունք, արհամարհանք Ձեր շրջապատում ինչ-որ մեկի նկատմամբ: Կկցանկանայիք թաքնվել տհաճ մարդուց (կամ մարդկանցից), հանգստի անցնել և մոռանալ: Դուք ուզում եք միայնակ մնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: