Թեստ. ի՞նչ եք Դուք ցանկանում իրականում

Հաճա՞խ եք գտնվում մի իրավիճակում, երբ  ուժ ու էներգիա չկա: Երբ խնդիրը լուծելու համար բավարար ռեսուրս չկա: Երբ «ինչ-որ բան ես ուզում», բայց չես հասկանում՝ ինչ:

  1. Ավելի շատ բազմազանություն

Թվում է, թե Դուք խրված եք առօրյա հոգսերի մեջ, կարծես թե նույն բանն անում եք  կրկին ու կրկին և զգում եք, որ Ձեզ իսկապես ինչ-որ նորություն է պետք: Այս փետուրը Ձեզ գրավել է գույների բազմազանության պատճառով, որոնք իրականում արտացոլում են Ձեր ներքին ցանկությունները:  Սա կարող է լինել Ձեր անձնական կյանքը, աշխատանքը կամ այլ բան: Բայց փաստն այն է, որ Դուք խենթորեն նորության կարիք ունեք՝ իրավիճակը ցնցելու և փոխելու համար:

  1. Կյանքում ավելի շատ պայծառություն

Թվում է, թե Դուք շատ զգացմունքային անձնավորություն չեք և հաճախ եք գորշ օրեր ապրում: Մի փոքր հոգնած եք զգում Ձեր շուրջը կուտակված բացասականությունից, ուզում եք ավելի դրական բաներ և քիչ մռայլ լռություն: Ձեզ գրավում է փետուրի գունագեղությունը և պայծառությունը, որովհետև ուզում եք, որ Ձեր կյանքում թագավորի նույն պայծառությունը, թեթևությունը և բազմազանությունը, տոնական  տրամադրությունը և զվարճանքը:

  1. Ավելի շատ ուժ

Դուք ունեք շատ գաղափարներ /կամ մեկ մեծ գաղափար/, բայց խրված եք մի իրավիճակում, երբ չունեք բավարար քաջություն` հաղթահարելու հաջողության տանող խոչընդոտները:  Դուք փնտրում եք ներքին ուժ,   որը կօգնի իրականացնել Ձեր պլանները:  Փետուրի  մուգ գույներն արտացոլում են ներքին ուժը, և հենց այդ պատճառով է այն գրավել Ձեր ուշադրությունը:

  1. Մեծ կայունություն

Դուք տառապում  եք հոգնածությունից,   չափազանց շատ եք աշխատել, որպեսզի լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք հիմա և այլևս Ձեզ այլևս երջանիկ մարդ չեք զգում: Փետուրն  առանձնանում է կայուն գույներով, և հենց դա է Ձեզ ուղղորդել  Ձեզ դեպի այն: Ուզում եք ուժ ստանալ, որպեսզի  կայունություն գտնեք, ինչը Ձեզ կտա երկար սպասված հոգեկան հանգստությունը:

  1. Նոր կայծ եք ուզում

Թվում է, որ Դուք ահավոր ձանձրացել եք միապաղաղ կյանքից: Ձանձրացել եք Ձեր շրջապատի նույն մարդկանցից և կյանքի այս ամբողջ լճացումից  ու այլևս ի վիճակի չեք   խուսափել դրանից: Նշանակում է, որ Ձեզ պետք է կյանքի կայծ,  մի փոքր պայծառություն, որպեսզի   կենդանի  ու կրքոտ զգաք Ձեզ:   Բոցաշունչ փետուրի ընտրությունն արտացոլում է այդ ցանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: