Ընտրեք ամենաառեղծվածային աչքը և կարդացեք ստորև բերված մեկնաբանությունը։ Այն Ձեզ իսկապես կզարմացնի։

Աչք 1.
Դուք վերլուծական միտք ունեք։ Արտաքին աշխարհից Ձեզ հասած տեղեկատվությունը անցնում է քննադատության և բանականության պրիզմայով։ Դուք կարծիք ունեք շատ բաների մասին և պատրաստ չեք ինչ-որ բանի հետ համաձայնվել միայն այն պատճառով, որ մարդկանց մեծ մասը համաձայն է։ Հոգու խորքում երբեմն Ձեզ միայնակ եք զգում, քանի որ այնքան էլ հեշտ չէ գտնել մի մարդու, ով Ձեզ պես կհետևի իր մտքին և չի ենթարկվի սովորական կարծրատիպերին։ Փորձեք Ձեզ շրջապատել այս հազվագյուտ մարդկանցով, և Դուք Ձեզ ավելի լավ կզգաք: Միգուցե նրանց հանդիպեք այն վայրերում և հաստատություններում, որտեղ պետք է արտահայտեք Ձեր կարծիքը:
Աչք 2.
Դուք ունեք շատ պայծառ և բազմազան հոգևոր կյանք: Սա նշանակում է, որ Դուք շատ էմպատիկ անձնավորություն եք, ով կարողանում է հեշտությամբ զգալ շրջապատող մթնոլորտը և խորասուզվել մեկ այլ մարդու անհատականության մեջ։ Ձեր նուրբ բնույթի շնորհիվ Դուք վառ երևակայություն ունեք և հեշտությամբ կարող եք անսովոր գաղափարներ առաջացնել: Երբեմն հոգնում եք տեղեկատվության հոսքից, որը կարողանում եք ըմբռնել: Դուք զգացմունքային առումով սպառված եք զգում: Այդ զգացողութունից խուսափելու համար Ձեզ խորհուրդ է տրվում միայնակ մնալ ինքներդ Ձեզ հետ և պարբերաբար մեդիտացիա անել։ Պետք է մարել Ձեր շուրջը գտնվող զգացմունքների ու տեղեկատվության ավելորդ հոսքերը, որպեսզի կարողանաք վերականգնվել։
Աչք 3.
Դուք այն մարդկանցից եք, ովքեր սովորաբար հստակ գիտեն, թե ինչ են ուզում։ Դուք սովոր չեք ուժերը վատնել դատարկ բաների վրա և խստորեն հետևում եք Ձեր նպատակին: Եթե որոշել եք ինչ-որ բան անել, ապա ոչինչ և ոչ ոք չի կարող Ձեզ շեղել։ Երբեմն Դուք Ձեզ իսկական աշխատասերների պես եք պահում: Երբեմն շրջապատող մարդիկ չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդքան ժամանակ տրամադրել մի բանի: Երբեմն Ձեզ անհարմար եք զգում ծույլ մարդկանց շրջապատում, ովքեր ոչնչի չեն ձգտում։ Ձեզ անհրաժեշտ է շրջապատել Ձեզ համապատասխանող մարդկանցով: Շփվեք նրանց հետ, ովքեր ինչ-որ բանի են հասնում և ինչ-որ տեղի են ձգտում։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն