ԹԵՍՏ. Առաջին կենդանին, որին նկատեցիք նկարում, շատ բան կարող է ասել Ձեր անձի մասին

Ո՞ր կենդանուն նկատեցիք առաջինը: Այն, ինչ տեսնում եք, ցույց է տալիս, թե ով եք Դուք:

1. Կոալա

Եթե կոալա արջն առաջին կենդանին է, որ Դուք նկատեցիք, դա նշանակում է, որ Ձեր անձն էլ այնքան հմայիչ ու գեղեցիկ է, որքան կոալան: Դուք բարի, քնքուշ և ուրախ մարդ եք և շատ եք սիրում մարդկանց, անկախ այն բանից, թե ինչպիսին են նրանք: Սա նաև նշանակում է, որ Ձեզ դուր են գալիս կյանքի փոքրիկ ուրախությունները և Դուք միշտ  ժամանակ եք գտնում, փոքրիկ հաճույքների համար, ինչը ձեր կյանքն ավելի գեղեցիկ է դարձնում: Երջանկություն գտնելը դա Ձեր ցանկությունն է, որը Ձեզ զարմանալի  անձնավորություն է դարձնում, իսկ  Ձեր քնքուշ բնույթը,  Ձեզ դարձնում է անդիմադրելի:

2. Ընձուղտ

Եթե ընձուղտն առաջին կենդանին է, որ Դուք նկատեցիք, դա նշանակում է, որ Դուք մի անձնավորություն եք, ով հավատում է պարզ կյանքին ու բարձրագույն մտածղությանը: Երազում եք աստղերին հասնելը, բայց Ձեր ոտքերը  հաստատակամորեն պահում եք գետնին: Ձեր խոնարհությունն ու համեստությունը Ձեր բնավորությունը սահմանող հատկություններն են, և դրանք դարձնում են Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Դրանից բացի, Դուք այնպիսի անձնավորություն եք, որի մտքերը դուրս են սովորական մտածելակերպից և Դուք ունեք գաղափարներ, որոնք ավելի բարձր են, քան մնացածը: Արդարամիտ եք:

 

3. Փիղ

Եթե Փիղն է Ձեր նկատած առաջին կենդանին, դա նշանակում է, որ Դուք մի անձնավորություն եք, ով ավելի մեծ է քան կյանքը: Դուք մեկն եք, ով առաջնորդվում է հաջողության հասնելու ցանկությամբ, և դա անում եք այնպիսի ձևով, որը Ձեզ դարձնում է նուրբ ու ջերմ: Ձեր անձնավորությունը մեծության ու խոնարհության մի խառնուրդ է, որն աներևակայելի համադրություն է, Դուք այնպիսի անձնավորություն եք, ով չի սիրում ցույց տալ իր ուժեղ կողմերը: Դուք գիտեք, որ Դուք ուժեղ եք, բայց երբեք Ձեր ուժով չեք ճնշում մյուսներին:

4. Խոզ

Եթե Ձեր նկատած առաջին կենդանին խոզն է, դա նշանակում է, որ Դուք խելացի, խորամանկ ու հարմարվող անձնավորություն եք, այդ առումով Դուք կարող եք փոխել Ձեր հմայքը՝ Ձեր կարիքներից կախված: Հետևաբար, Դուք այնպիսի անձնավորություն եք, ով գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում, ինչպես նաև, թե ինչպես ստանալ դրանք: Ոմանք կարող են կասկածել, որ Դուք խելացի եք, բայց փաստն այն է, որ Ձեր ինտելեկտը գերազանցում է առավելագույնը:

 

5. Բադ

Եթե Ձեր տեսած առաջին կենդանին բադն է, դա նշանակում է, որ Դուք այն մարդն եք, ով կարծես թե արտաքուստ միշտ հանգիստ է, բայց շարունակում է թաքցնել իր մտքերը , ինչպես  բադը, որը մնում է հանգիստ ջրի վրա, բայց զայրույթը ներսից ցնցում է իրեն: Ուստի, Դուք, հազվադեպ եք բացահայտում Ձեր իսկական ներքին մտքերը մարդկանց: Ոչ բոլորը գիտեն, թե ով եք Դուք և ինչ եք մտածում, բայց նրանք, ովքեր ճանաչում են Ձեզ, ճանաչում են նաև Ձեր մտքի գեղեցկությունը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Понравилась статья? Поделиться с друзьями: