Յուրաքանչյուրը փորձում է երջանիկ լինել յուրովի՝ ըստ երջանկության իրենց ընկալման: Բայց կան որոշակի կանոններ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր մտադիր են հասնել անձնական երջանկության: Ընտրեք քարտերից մեկը և իմացեք, թե ինչպես պետք է երջանկություն գտնեք։

ՔԱՐՏ 1
Դուք երջանկություն կգտնեք, երբ հրաժարվեք Ձեզ ուրիշների հետ համեմատելու ատելի սովորությունից: Դադարեք մտածել, որ ուրիշներն ունեն ավելի լավ բախտ, ավելի շատ փող, ավելի շատ գեղեցկություն, ավելի շատ երջանկություն, որ նրանց համար ամեն ինչ հեշտ է: Երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ, մեր սրտերում միշտ տխրության նշույլ է առաջանում, քանի որ հոգու խորքում մենք ինքներս մեզ չենք ընդունում: Նայեք Ձեր կյանքին, գնահատեք այն, ինչ ունեք, սերը, որը շրջապատում է Ձեզ, ինչին արդեն հասել եք, շնորհակալություն հայտնեք այդ ամենի համար և կտեսնեք, որ Ձեր օրերը կսկսեն լցվել երջանկությամբ:
ՔԱՐՏ 2
Երջանկությունը կմտնի Ձեր կյանք, երբ Դուք դադարեք խենթանալ Ձեր կյանքի այն իրավիճակներից, որոնք Ձեզ չեն երջանկացնում, և որոնք Դուք պահում եք՝ տառապանքներից խուսափելու համար: Ճիշտ է, որոշումներ կայացնելը հաճախ ցավոտ է, հատկապես, եթե այն դառնում է արմատական։ Այնուամենայնիվ մի փակվեք Ձեր իսկ երջանկությունից։ Համարձակվեք կատարել այս փոփոխությունները Ձեր հանդեպ մեծ հավատով, փնտրեք այն, ինչ ցանկանում եք և երջանիկ եղեք մեկընդմիշտ:
ՔԱՐՏ 3
Եթե ուզում եք երջանիկ լինել, դադարեք մտածել անցյալի մասին, այն ամենի մասին, ինչ Դուք արել եք, կամ ինչի համար ստիպված եք եղել տառապել, որովհետև անցյալը չի կարելի փոխել, դա այն է, ինչ արդեն եղել է, Դուք պետք է բուժվեք, պետք է ներեք, պետք է բաց թողեք, որովհետև ոխ պահելը նման է թույն ընդունելուն: Հետևաբար, կարևոր է, որ սիրտը լցնեք սիրով, որպեսզի սկսես վայելել ներկան, լցվեք երազանքներով, թե ինչ է սպասվում Ձեր կյանքում, որպեսզի երջանկությունը աստիճանաբար մտնի Ձեր մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն