Այս թեստը կօգնի պարզել Ձեր էմոցիոնալ վիճակի մասին ավելին։ Առանց երկար մտածելու, ընտրեք տներից մեկը, որը Ձեզ ամենաշատը դուր եկավ:

Տուն 1. Դուք բաց, անմիջական և պարզ մարդ եք: Պատրաստ եք բոլորին թույլ տալ մտնել Ձեր կյանք: Հատկապես բարությունից կամ խղճահարությունից դրդված: Միշտ եռանդ ու ուժ ունեք, ողորմած եք, միաժամանակ գործնական, չեք սավառնում ամպերի մեջ։ Այսպիսով, Ձեր գործողությունները արդյունավետ են: Դուք կարող եք, օրինակ, պարբերաբար օգնել անօթևան կենդանիներին։ Ոչ փառքի համար:
Տուն 2. Դուք անկեղծ մարդ եք, պատրաստ եք բացել Ձեր հոգին ցանկացածի առաջ և կիսել ուրախությունն ու տխրությունը, բայց պայքարում եք այդ հատկությունների դեմ, սովոր եք թաքցնել ցավոտ կետերը: Ձեր տրամադրությունը կարող է դեպրեսիվ լինել, Դուք հոգնել եք երազելուց։ Սիրում եք կենդանիներին, նախընտրում եք ուշադրություն չգրավել։
Տուն 3. Դուք բավականին մասնավոր անձնավորություն եք և Ձեր խնդիրներով կիսվում եք հազվագյուտ մարդկանց հետ։ Գնահատում եք տան հարմարավետությունը և լավ հյուրընկալող եք։ Ամենից հաճախ բարձր տրամադրություն ունեք, երազել գիտեք։ Սիրում եք բնությունը, կենդանիներին։ Դուք նախընտրում եք չգրավել մարդկանց ուշադրությունը։
Տուն 4. Դուք շատ անկեղծ մարդ եք, պատրաստ եք բացել Ձեր հոգին ցանկացածի առաջ և կիսել ուրախությունն ու վիշտը։ Գնահատում եք տան հարմարավետությունը, լավ հյուրընկալող եք։ Ամենից հաճախ բարձր տրամադրություն ունեք, սիրում եք երազել։ Դուք գիտեք, թե ինչպես գտնել գեղեցկություն ամեն ինչում:
Տուն 5. Բավականին փակ մարդ եք, գրեթե երբեք ոչ մեկի հետ չեք կիսում Ձեր խնդիրներն ու նորությունները։ Դուք հյուրեր շատ չեք սիրում և հաճախ չեք հրավիրում նրանց։ Հաճախ զգում եք կարոտ, դեպրեսիա, վաղուց ոչ մի բանի մասին չեք երազել։ Դուք ուժ եք ստանում միայն բնության գրկում լինելուց։
Տուն 6. Դուք բավականին հակասական անձնավորություն եք։ Ցանկանում եք շատ ընկերներ ունենալ, ձգտում եք ծանոթությունների, բայց միևնույն ժամանակ ինքներդ նախընտրում եք չբացվել։ Դուք հյուրընկալ եք, հարմարավետ եք, բայց ինչ-որ կերպ սառը: Դուք չեք սիրում լինել տեսադաշտում, Ձեզ ավելի մոտ է «մոխրագույն վեհափառի» տեսակը։ Իսկ ծանոթների այն զանգվածը, որ ցանկանում եք ստեղծել, պետք է օգտակար լինի։
Տուն 7. Շատ հազվադեպ համադրություն. Դուք ոչ մեկի հետ չեք կիսում Ձեր մտքում եղածը: Միաժամանակ բաց ու շփվող մարդու տպավորություն եք թողնում։ Դուք թաքցնում եք Ձեր հույզերը և վաղուց արդեն չեք երազում ոչ մի բանի մասին, բայց կարողանում եք գնահատել գեղեցիկը։
Տուն 8. Դուք անկեղծ մարդ եք, բայց Ձեր հոգին բացում եք միայն ամենամոտ մարդկանց առաջ։ Գնահատում եք տան հարմարավետությունը։ Սովորաբար լավ տրամադրություն ունեք, ինչն օգնում է կյանքին անլուրջ վերաբերվել։ Սիրում եք բնությունը։ Ցանկացած հասարակության մեջ Դուք սիրում եք ուշադրություն գրավել։
Տուն 9. Բավականին փակ մարդ եք, նախընտրում եք ոչ ոքի մոտ չթողնել Ձեզ։ Չեք կիսվում Ձեր խնդիրներով, ամեն ինչ ավելի հաճախ պահում եք Ձեր մեջ։ Դուք չեք սիրում հյուրերին, չեք գնահատում հարմարավետությունը: Դուք նախընտրում եք չգրավել մարդկանց ուշադրությունը։ Միակ բանը, որն օգնում է ամուր մնալ, երազանքներն են:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն