Թեստ․ Ընտրեք նկարներից մեկը, և այն կորոշի Ձեր բնավորության ուժեղ կողմերը

Տիպ 1 «առաջնորդ»․

Կազմակերպչական գծերով օժտված և առաջնորդ լինելու մեծ ցանկություն ունեցող մարդիկ, ովքեր շատ արագ կարող են հարմարվել և ընտելանալ տարբեր սոցիալական շերտերի մարդկանց հետ՝ ղեկավարելով նրանց: Իհա՛րկե, զարգացած և ուժեղ անհատականություն ունեցող մարդկանց դեպքում այդ բնավորության գիծն  ավելի ցայտուն է արտահայտված:

Տիպ 2 «պատասխանատու կատարող»․

Շատ առումներով այն նման է առաջին տիպին, սակայն, ի տարբերություն «առաջնորդի», «պատասխանատու կատարողը» որոշումներ կայացնելիս երկմտում և տատանվում է: Մարդիկ, ովքեր ընտրում են այս տեսակը, պատասխանատու են և սիրում են կատարել իրենց գործը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ:

Տիպ 3 «կասկածամիտ»․

Այսպիսի մարդիկ չեն բավարարվում մեկ մասնագիտությամբ և անընդհատ փնտրում են նոր հետաքրքրություններ: Նրանք ատում են կեղտոտ և թափթփված լինելը և հաճախ կարող են վիճել ուրիշների հետ՝ իրենց մաքրության պատճառով: Նրանք անընդհատ կասկածում են իրենց ունակությունների վրա և աջակցության  ու ոգևորության կարիք ունեն:

Տիպ 4 «գիտնական»․

Եզակի ունակություններ ունեցող մարդիկ, ովքեր միշտ հավասարակշռված են և կարողանում են ողջամիտ ելք գտնել ցանկացած իրավիճակից:

Տիպ 5 «գերզգայուն»․

Գերզգայուն մարդիկ, ովքեր կարող են հեշտությամբ անցնել մի գործից մյուսը, քանի որ զգում են սպասվող դժվարությունները: Նրանք սովորաբար շատ հոգատար և շնորհալի  են, ունեն վառ երևակայություն և ստեղծագործելու ձիրք:

Տիպ 6 «նորարար, նկարիչ, ստեղծագործող»․

Ինչպես նախորդ դեպքում, 6-րդ տիպի մարդիկ ունեն ստեղծագործելու մեծ ձիրք: Նրանք ապրում են իրենց սեփական նորմերին համապատասխան և հնազանդվում են միայն իրենց կողմից հաստատված հրամաններին: Նրանք նաև զգայուն են, զուսպ և միշտ ունեն յուրօրինակ գաղափարներ:

Տիպ 7 «հուզական»․

Մարդիկ, ովքեր ընտրում են այս տեսակը, կարող են նույնիսկ հուզվել ֆիլմերից: Նրանք շատ հեշտությամբ ազդվում են այս կամ այն իրադարձությունից: Բացի իրենց սեփական անհատականությունից, այդպիսի մարդիկ մտածում են նաև ուրիշների մասին և մեծ էներգիա և ուժ են ծախսում նրանց վրա: Արդյունքում, «հուզական» մարդիկ չունեն բավարար հնարավորություններ՝  իրենց գործերը կատարելու համար:

Տիպ 8  «անտարբեր»․

«Հուզական» տիպի լրիվ հակառակը: Նա անտարբեր է և անուշադիր բոլորի նկատմամբ: Նա կարող է նույնիսկ ստիպել ուրիշներին անել այն, ինչ իրեն պետք է: Պետք չէ ակնկալել օգնություն այդպիսի մարդուց, քանի որ նա ոչնչով  չի աջակցելու:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: