Թեստ․ Ընտրեք հրեշտակին և ստացեք հաղորդագրություն տարվա մնացած մասը ճիշտ ուղղորդվելու համար

Այս թեստը հիանալի հնարավորություն է ստանալու այնպիսի հաղորդագրություն, որը Ձեզ կառաջնորդի դեպի 2021 թվականի վերջ: Ընտրեք հրեշտակներից մեկին և իմացեք, թե ինչ է այն նշանակում Ձեզ համար: Եվ եթե չեք հավատում տիեզերքի զորություններին, այս հաղորդագրությունը ընդունեք պարզապես որպես իմաստության խոսքեր և գործողությունների ուղեցույց:

Հրեշտակ 1․

Տարվա վերջը Ձեզ համար հագեցած կլինի ստեղծագործականությամբ, իմաստությամբ և սիրով: Օգտագործեք այս ժամանակահատվածը՝ ավելին իմանալու համար այն մասին, թե իրականում ով եք Դուք և «վերականգնելու» Ձեր հարաբերությունները շրջապատի հետ: Ձեր կյանքը շատ ավելի լավ կլինի, երբ վերջապես թույլ տաք ինքներդ Ձեզ ապրել: Ավելին, դա կօգնի Ձեզ գրավել ճիշտ մարդկանց կամ այն մեկին, ով կլինի Ձեր կողքին և Ձեզ ավելի երջանիկ կդարձնի:

Հրեշտակ 2․

Հաշվի առեք Ձեր գործողությունների հիմքում ընկած բոլոր դրդապատճառները (հստակ կամ անուղղակի), ապա վերլուծեք, թե որքանով են դրանք դրական և անկեղծ: Միայն մաքուր շարժառիթները կծառայեն Ձեր իրական աճին: Դուք մի անձնավորություն եք, ով անընդհատ ցանկանում է զարգանալ կյանքում, և մինչև տարեվերջ Դուք կստանաք մեծ խթան՝ շարունակելու փնտրել Ձեր երջանկությունը: Տիեզերքը Ձեզ նոր դռներ ցույց կտա, և նրանց անհրաժեշտ կլինի բացել` ավելի երջանիկ և հաջողակ դառնալու համար: Դա պարգև է Ձեր ջանքերի և բարության համար:

Հրեշտակ 3․

Պատկերացրեք, որ Ձեր բոլոր մտքերը խնայատւփի մեջ գտնվող մետաղադրամներ են: Տարեվերջին ստիպված կլինեք առավելագույն ուշադրություն դարձնել Ձեր սեփական մտածելակերպին: Դրական, բացասական, ուրախ, հոռետես Ձեր կյանքը կարող է ավելի հագեցած լինել՝ հրաժարվելով մութ ու ճնշող մտքերից, ինչպես նաև հիասթափությունից և անհավատությունից: Եթե ​​Դուք սկսեք կրկին վայելել, կտեսնեք ավելի բարեկեցիկ և ուրախ իրողություններ:

Հրեշտակ 4․

Սերը զգալու վրա կենտրոնացած մտքերը նյութականանում են: Դուք ծնված մտածող եք, Ձեր գլխում պատկերում եք Ձեր իդեալական կյանքը և անընդհատ վերլուծում՝ մտածելով, թե ինչ կարող եք անել՝ հասնելու Ձեր ուզածին: Տարեվերջին Տիեզերքը խորհուրդ է տալիս ավելի շատ սեր ներդնել Ձեր բոլոր մտքերի և երազանքների մեջ, և այդ ժամանակ հաստատ կտեսնեք, թե ինչպես կփոխվի ամեն ինչ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: