Թեստ․ Ընտրեք հրեշտակը և ստացեք այնպիսի հաղորդագրություն, որը կուղղորդի Ձեզ մինչև տարեվերջ

Հավատու՞մ եք տիեզերքի հաղորդագրություններին: Իրականում դրանք շատ իրական են և կարևոր. Այս հաղորդագրությունները մեզ առաջնորդում են կյանքում և ուղի են ցույց տալիս այն ժամանակներում, երբ մենք շփոթված և կորած ենք զգում:

Այս թեստը հիանալի հնարավորություն է ստանալու այնպիսի հաղորդագրություն, որը կուղղորդի Ձեզ դեպի 2020 թվականի վերջ: Ընտրեք հրեշտակներից մեկը և իմացեք, թե նա ինչ է Ձեզ ասելու: Եվ եթե չեք հավատում տիեզերքի զորությանը, ընդունեք այս ուղերձը պարզապես որպես իմաստության խոսքեր և գործողությունների ուղեցույց:

Հրեշտակ 1․

Տարվա վերջը Ձեզ համար հագեցած կլինի ստեղծագործականությամբ, իմաստությամբ և սիրով: Օգտվեք այս ժամանակահատվածից՝ ավելին իմանալու համար այն մասին, թե իրականում ով եք Դուք և վերականգնելու Ձեր հարաբերությունները շրջապատի հետ: Ձեր կյանքը շատ ավելի լավ կլինի, երբ վերջապես թույլ տաք ինքներդ Ձեզ լինել ինքնուրույն: Ավելին, դա կօգնի Ձեզ գրավել ճիշտ մարդկանց կամ «Ձեր» մարդուն, ով կլինի Ձեր կողքին և Ձեզ ավելի երջանիկ կդարձնի:

Հրեշտակ 2․

Հաշվի առեք Ձեր գործողությունների հիմքում ընկած բոլոր դրդապատճառները (հստակ կամ անուղղակի), ապա վերլուծեք, թե որքանով են դրանք դրական և անկեղծ: Միայն մաքուր շարժառիթները կծառայեն Ձեր իրական աճին: Դուք մի անձնավորություն եք, ով անընդհատ ցանկանում է զարգանալ կյանքում, և մինչև տարեվերջ Դուք կստանաք մեծ խթան՝ շարունակելու փնտրել Ձեր երջանկությունը: Տիեզերքը Ձեզ նոր դռներ ցույց կտա, և դրանք անհրաժեշտ կլինի բացել` ավելի երջանիկ և հաջողակ դառնալու համար: Դա պարգև է Ձեր ջանքերի և բարության համար:

Հրեշտակ 3․

Պատկերացրեք, որ Ձեր բոլոր մտքերը խնայատուփի մետաղադրամներ են: Տարեվերջին ստիպված կլինեք առավելագույն ուշադրություն դարձնել Ձեր սեփական մտածելակերպին: Ի՞նչն է քոնը․ Դրական, բացասական, ուրախ, հոռետես Ձեր կյանքը կարող է ավելի հագեցած լինել՝ հրաժարվելով մութ ու ճնշող մտքերից, ինչպես նաև հիասթափությունից և անհավատությունից:

Հրեշտակ 4․

Սեր զգալու վրա կենտրոնացած մտքերը նյութականանում են: Դուք ծնված մտածող եք, Ձեր գլխում պատկերում եք Ձեր իդեալական կյանքը և անընդհատ զբաղվում եք վերլուծությամբ՝ մտածելով, թե ինչ կարող եք անել՝ Ձեր ուզածին հասնելու համար: Տարեվերջին Տիեզերքը խորհուրդ է տալիս ավելի շատ սեր դնել Ձեր բոլոր մտքերի և երազանքների մեջ, և այդ ժամանակ հաստատ կտեսնեք, թե ինչպես կփոխվի Ձեր շրջապատը և թե ինչպես կստանա պայծառ գույներ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: