Ընտրեք տերևներից մեկը և պարզեք, թե ինչ փուլում են գտնվում Ձեր հարաբերությունները

Փակեք Ձեր աչքերը և պատկերացրեք, թե ինչպես են գունագեղ տերևները ծառերից գետնին թափվում: Այժմ բացեք Ձեր աչքերը և ընտրեք նկարի տերևներից մեկը։

Տարբերակ 1

Դուք շատ մոտիվացված և նպատակասլաց մարդ եք։ Երբ սիրահարվում եք, հասկանում եք, որ պատրաստ եք ամեն ինչի ամուր հարաբերություններ կառուցելու համար։ Դուք գիտեք, թե ինչպես պետք է պաշտպանեք Ձեր զգացմունքները: Դուք ազնիվ եք Ձեր զուգընկերոջ հետ և երբեք չեք ստի կամ դավաճանի նրան։

Տարբերակ 2

Դուք սիրում եք ազատություն: Երբ Դուք սիրահարվում եք ինչ-որ մեկին, կարող եք երկար ժամանակ ցույց չտալ Ձեր իսկական զգացմունքները։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Դուք վախենում եք լուրջ երկարաժամկետ հարաբերությունների մեջ ընկնել: Դուք սիրում եք փորձարկումներ անել, ուստի անկողնում իսկապես շատ լավն եք։

Տարբերակ 3

Դուք մարդ եք, ով իրեն ամբողջությամբ նվիրում է հարաբերություններին։ Դուք պատրաստ եք Ձեր կյանքը նվիրել Ձեր սիրելիին, ինչն իրականում այնքան էլ լավ չէ Ձեզ համար։ Դուք շատ ճկուն եք, ուստի դեմ չեք տարբեր պայմաններին հարմարվելու և փոխզիջումների գնալուն։ Ձեզ հետ ցանկացածի բախտը կբերի: Բայց մի մոռացեք մտածել նաև Ձեր մասին:

Տարբերակ 4

Դուք իդեալիստ եք և ռոմանտիկ։ Ձեզ համար իդեալական հարաբերություններն անկեղծ են և մաքուր։ Ամեն ժամադրություն Ձեզ համար առաջինի նման է: Դուք առասպելական պլաններ եք կազմում և երազում ինչ-որ վեհ բանի մասին: Ձեր նման մարդիկ աշխարհում քիչ են մնացել։ Մենք վստահ ենք, որ Դուք կգտնեք մեկին, ով արժանի կլինի Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: