Պարզ հոգեբանական թեստը կօգնի Ձեզ դիմել Ձեր ենթագիտակցությանն ու գտնել այս հարցի պատասխանը։ Փակեք Ձեր աչքերը, մտածեք, թե ինչպիսին եք ուզում լինի Ձեր իդեալական զուգընկերը։ Այժմ նայեք նկարին և ընտրեք սրտերից մեկը։

Սիրտ 1.
Ձեզ համար ամենակարևորը զուգընկերոջ հոգևոր որակներն են։ Դուք կարող եք Ձեզ երջանիկ զգալ միայն բարի, զգայուն ու համակրելի մարդու կողքին։ Ձեզ անհրաժեշտ է սիրելիի աջակցությունը, այլ ոչ թե նրա քննադատությունը։ Կոշտ պրագմատիկ մարդիկ Ձեզ հարմար չեն, քանի որ նրանք կարող են վնասել Ձեր նուրբ էությանը:
Սիրտ 2.
Դուք սիրում եք սրտանց խոսակցություններ։ Ձեզ համար կարևոր է, որ Ձեր զուգընկերը միշտ պատրաստ լինի լսելու և հասկանալու Ձեզ։ Հատկապես մեծապես գնահատում եք նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես աջակցել դժվարին պահերին:
Սիրտ 3.
Ձեզ հետաքրքիր կլինի լինել ստեղծագործ մարդու կողքին։ Դուք չեք հանդուրժում ձանձրույթը հարաբերություններում։ Ավելի շուտ համաձայնում եք բուռն վեճերի և պայծառ հաշտությունների, քան հարմարավետ հանգստի և կայացած կյանքի:
Սիրտ 4.
Ձեր ընտրյալը պետք է հումորի զգացում ունենա, այլապես հաստատ Ձեր ճանապարհին չի կարողանա հայտնվել։ Գնահատում եք ակտիվ կյանքի դիրքը զուգընկերոջ մեջ: Թողնում եք, որ նա որոշումներ կայացնի Ձեր երկուսի փոխարեն։
Սիրտ 5.
Ձեր իդեալական զուգընկերը երազկոտ ռոմանտիկ պետք է լինի, ով պատրաստ է ամեն օր անակնկալներ մատուցել Ձեզ։ Ձեր բնավորության մեջ պրագմատիզմը շատ է, բայց հոգին հակառակ տեսակի հարաբերությունների է ձգտում։ Թող Ձեր սիրտը ճիշտ պահին ասի, որ Ձեր առջև հենց նա է, ում հետ կարող եք իսկական երջանկություն գտնել:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն