Նույնիսկ Ձեր անկատար հատկությունները Ձեր անհատականության մի մասն են և Ձեզ դարձնում են այնպիսին, ինչպիսին կաք: Բոլոր մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ առանձնահատկությունները: Եթե երբևէ մտածել եք, որ ինչ-որ հատկությամբ զայրացնում եք ուրիշներին, ապա անցեք այս անհատականության թեստը:

Տղամարդու դեմք․
Սովորաբար, Դուք չեք ամաչում բարձրաձայնել այն ամենը, ինչի մասին ուրիշները նախընտրում են լռել: Ի դեպ, դուք բավականին հաճելի ու շփվող մարդ եք, բայց երբեմն սթրեսային պայմաններում, երբ բոլորը բերանները ջուր են առնում, Դուք անկեղծորեն արտահայտում եք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Նման իրավիճակներ հաճախ են պատահում Ձեզ հետ, օրինակ՝ աշխատանքի ժամանակ, երբ գործընկերներդ փակում են աչքերը և թաքնվում անկյուններում՝ ձևացնելով, որ դա իրենց չի վերաբերում, Դուք ասում եք այն, ինչ մտածում եք՝ անկախ հետևանքներից:
Ընթերցող տղամարդ․
Մարդիկ նյարդայնանում են երազելու Ձեր հակումից: Իհարկե, շատ հարմար է փախչել Ձեր իսկ մտքերի մեջ` հանգստություն փնտրելով, բայց դա չի նշանակում, որ ամբողջ ժամանակը պետք է անցկացնեք երազների և երևակայությունների աշխարհում: Եթե Ձեր երազած կյանքը զարմանալիորեն տարբերվում է իրականից, ապա պետք է մտածեք դրա մասին: Ուշադրություն դարձրեք, որ Ձեր շրջապատի մարդիկ երբեմն խուսափում են ձեզանից, քանի որ Դուք նրանց չեք լսում, չեք նկատում և անընդհատ սավառնում եք ամպերի մեջ ինչ-որ տեղ:
Ծառեր․
Ձեր շրջապատի մարդկանց դուր չի գալիս Ձեր անլրջությունը, քանի որ Դուք չգիտեք, թե ինչպես լուրջ վերաբերվել գործերին: Ըստ Ձեր անձնագրի, Դուք չափահաս մարդ եք, բայց երբեմն Ձեզ պահում եք անհաս, ինչպես մեծ երեխա: Դուք չեք ցանկանում որևէ բանի համար պատասխանատու լինել և հիմարություններ եք անում: Բանն այն չէ, որ չեք կարող ավելի հավաքված ու սթափ մտածելակերպ ունենալ, այլ որ գիտակցաբար փախչում եք պատասխանատվությունից: Եթե ցանկանում եք, որ մարդիկ հարգալից վերաբերվեն Ձեզ, ապա կատարեք Ձեր պարտականությունները և խուսափեք հիմարություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն