
Տվերի բնակիչը չորրորդ հարկի պատշգամբից նետել է իր ընկերուհու թոռանը, որն իր լացով խանգարում էր տղամարդուն։

Նա եղել է ոչ սթափ վիճակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին’ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը:
Քննության տվյալների համաձայն’ 47–ամյա տղամարդը սեպտեմբերի 14–ից 15–ը ընկած ժամանակահատվածում շարունակ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել։ Բնակարանում, որտեղ նա ապրում էր իր ընկերուհու հետ, այդ օրը եղել է նաև կնոջ թոռը։
Երեխան իր լացով խանգարել է տղամարդուն, և նա որոշել է չորրորդ հարկից պատշգամբից դուրս նետել նրան։
Մանկահասակ երեխան ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Հարուցվել է քրեական գործ’ անչափահասին ծանր առողջական վնաս պատճառելու փաստով։
Տղամարդուն ձերբակալել են, նրա հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցն է որոշվում։ Նրան կարող է սպառնալ մինչև 10 տարի ազատազրկում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխային մեծացնում է միայնակ մայրը, որն այդ օրը տատի մոտ էր թողել նրան ու իր գործերով գնացել։