Միայն 45 տարեկանում ինձ սկսեցի լավ զգալ․ Հենց այդ տարիքում ազատվեցի ավելորդություններից․․․Առաջինը՝ ամուսնուցս

Կանանց մեծամասնությունն ունեն միևնույն խնդիրը՝ ձանձրալի, անհետաքրքիր կյանք: Դա կարող է բացասա-բար ազդել առողջության վրա: Եվ գալիս է տարիք, երբ կինը սկսում է մտածել, թե ինչը այն չէ իր հետ:Նույնն էլ եղավ ինձ հետ, և ես կարողացա ուժ գտնել ու լուծեցի խնդիրներս:

Մի քանի ամսում հրաժարվեցի ամբողջ «բեռից» ու ինձ շատ լավ զգացի: Իմ մտերիմներն ու ծանոթները ասում են, որ 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունեմ:Ամենածանր բեռը, որից ազատվեցի, ամուսինս էր: Նա այն-քան է խմել արյունս, որ մեջս երջանկություն չէր մնացել:

Նա միշտ պատճառ ուներ չաշխատելու համար: Նրանից միայն բացասական լիցքեր էի ստանում, ինչից շատ էի հոգնել: Առանց ամուսնուս կյանքս ավելի ներդաշնակ ու հանգիստ է դարձել:Ազատվեցի աշխատանքից, որը եր-բեք չեմ սիրել: Այստեղ նույնիսկ հարցը ոչ թե բուն աշխատանքն էր, այլ տնօրենը, նա չափազանց բացասա-կան մարդ էր: Նոր աշխատավայրում ինձ ավելի թեթև ու ուրախ զգացի, չնայած որ աշխատավարձս պակասել է:

Հին վերանորոգումն էլ էր ինձ համար բեռ: Շատ քիչ գումար հատկացրեցի, փոխեցի հատակների լինոլեումը ու ներկեցի պատերը: Բայց դա էլ բավական էր, որ ինձ նորովի զգամ:Ինձ համար ափսոսում էի գումար ծախսել, դա էլ մի տեսակի բեռ էր: Պատճառը՝ ժլատ նախկին ամուսինս էր, ով ստիպում էր, որ գնեմ միայն էժան մթերք ու նոր հագուստից հրաժարվեմ:

Երբ դադարեցի խնայել, ինձ այլ մարդ զգացի:Եվ իմ բոլոր ձեռքբերումներն ամրացրեցի հանգստի մեկնելով: 5 օր այլ վայրում մնալը, հանգստանալն ու լավ ժամանակ անցկացնելը թույլ են տալիս ավելի լավ զգալ, լինել ավելի ներդաշնակ ու էներգիայով լի:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: