Հովհաննես Ազոյանի անդրադարձել է Ադրբեջանում բացված «պուրակին»

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Ադրբեջանում բացված ռազմական «պուրակին»։

«Սա ատելության հրապարակային դրսևորում է։ Այս կարգի քայլերը անհեռատես են, ցածրակարգ են ու փոքրոգի։ Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանի ղեկավարները չեն

հաղթահարել ատելությունը և դուրս չեն եկել պատերազմի էֆորիայից, ցավոք սրտի։
Խաղաղաղությունը այլընտրանք չունի, բայց այսպիսի քայլերը և նմանատիպ մոտեցումները հետաձգում են այդ այդքան կարևոր խաղաղությունը երկու ժողովուրդների միջև։

Վստահ եմ, որ Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այս անքաղաքակիրթ արարքը։
Թող խաղաղությունը տիրի աշխարհին»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: