
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ստորագրությունները հետագայում որպես պատգամավորների անձնական երաշխավորություն ներկայացվելու են դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար»,-հայտնեց Աշոտյանը:
աղբյուր