Մի անգամ արտաշատցու բնակարանում ջրի ծորակը փչանում է…

Մի անգամ արտաշատցու բնակարանում ջրի ծորակը փչանում է: Զանգում են ԺԷԿ, որ վադապրավոդչիկ ուղարկեն՝ անսարքությունը վերացնի: Վադապրավոդչիկը գալիս է և սրանց դռան զանգը տալիս: Ներսից իրենց բարբառով հարցնում են

— Էդ վեվ ի՞ (այդ ով է՞):

— Վադապրավոդչիկն ի:

Բայց դուռը չեն բացում: Նորից է զանգը տալիս: Էլի հարցնում են.

— Էդ վեվ ի՞:

Վադապրավոդչիկն ի:

Դարձյալ դուռը չեն բացում: Եվ այսպես հարցուպատասխանը կրկնվում է մի քանի անգամ: Վադապրավոդչիկի սիրտն այլևս չի դիմանում, ուշաթափվում և ընկնում է դռան մոտ:

Մի որոշ ժամանակ անց դրսից մարդիկ են գալիս և աստիճաններով բարձրանալիս տեսնում են ուշաթափված մարդուն: Զարմացած իրար հարցնում են.

— Է՞ս վեվ ի: Ներսից թութակը պատասխանում է.

— Վադապրավոդչիկն ի:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: