Ընկերուհիս  ամուսնուց գաղտնի բնակարան է գնել: Ահա, թե ինչպե՞ս և ինչո՞ւ էր դա արել

Բարև՛,  սիրելի՛ ընթերցող:

Այսօր ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ մտերիմ ընկերուհի Աննայի, իմ կարծիքով, եզակի պատմությամբ: Այո՛, այո՛, հենց նա ձեռք բերեց երկու սենյականոց բնակարան ամուսնուց գաղտնի: Հիմա կպատմեմ։

Երբ Աննան ինձ պատմեց իր գաղտնիքի մասին, ես ցնցվեցի: Իմ գլխում ընդամենը երկու հարց կար՝ ինչպես՞ և ինչո՞ւ:

Թվում է, թե լավ ընտանիք է, երկուսն էլ բարձրագույն կրթություն էին ստացել և աշխատում էին խոշոր ընկերություններում՝ բարձր պաշտոնով: Անկեղծ ասած, ես մտածում էի, որ Աննան և Մաքսը միմյանցից գաղտնիքներ չունեն:

Измена мужа: простить или уйти? 10 важных советов для жены. Как ...

 

Մաքսը ալկոհոլի և ծխախոտի մոլի հակառակորդ էր, կռվարար չէր,  հազվադեպ էր ընկերների հետ գնում ձկնորսության: Ամուսին չէր, այլ՝  երազանք: Դե՛, այդպես էի կարծում: Այո՛, եղել են վեճեր: Ինչպես կարող է ընտանիքն առանց դրա: Վիճում  և արագ հաշտվում էին:

Ցասման պահին մի անգամ Մաքսը պատահաբար արեց հետևյալ արտահայտությունը.

— Ես կթողնեմ քեզ, իսկ բնակարանը կվաճառեմ: Երեխաների հետ կգնաս գյուղ՝ ծնողներիդ մոտ: Բնակարանի գումարից  չես ստանա (փեսայի ծնողները հարսանիքից առաջ բնակարան էին նվիրել)

Կասկածի սերմը ցանված էր․

Վեճից մի քանի ամիս անց զույգը հաշտվեց: Իհա՛րկե, Մաքսն իրեն մեղավոր էր զգում: Բայց Աննան արդեն հաստատ  էր որոշել՝ պետք է իր սեփական բնակարանն ունենա:

Երկու ամիս անց Աննան հիպոթեքով գնեց երկու սենյականոց բնակարան: Դուք կհարցնեք, թե ինչպես է դա նրան հաջողվել: Ի վերջո, հիփոթեքը հաստատելու համար հարկավոր է ամուսնու համաձայնությունը:

Ամբողջ գործողությունը նա գաղտնի էր արել: Հիպոթեքային վարկը ձևակերպել էր մոր անունով: Բարեբախտաբար, մայրն ու հայրը դեռ թոշակառու չ՝ինն. նրանք աշխատում ՝ին:  Բանկը վարկ էր  տրամադրել 12 տարով՝ 10,5 տոկոսով:

Ինչպե՞ս պիտի վճարեր  հիպոթեքը: Ինչպես արդեն գրել էի, ընտանիքը լավ էր վաստակում: Եթե նախկինում Աննան ինքնուրույն վաստակած գումարը խնայում էր, ապա այժմ նա դրանով վճարում էր հիփոթեքի մի մասը: Մյուս մասը վճարվում էր վարձակալների կողմից: Այո՛,  այստեղ էլ  բախտը բերեց.  բնակարանն արագ վարձով տվեց:

Մինչ այժմ Մաքսիմը ոչինչ չի կասկածել: Ընկերուհուս  խոսքով ՝ եթե ամուսինը զրույց սկսի ընտանեկան բյուջեի մասին, Անյան իսկույն կհիշեցնի այն անհաջող վեճը:

Կարծում եմ, որ ամուսինն իրեն մեղավոր էր զգում  և իր կասկածներին տեղի չի տալիս: Աննային դեռ հաջողվում է պահել իր գաղտնիքը: Բայց ինչքա՞ն ժամանակ դա կշարունակվի: Ինչպիսի՞ն կլինի ամուսնու արձագանքը՝  իրենից գաղտնի գնված բնակարանի համար:

Մեկնաբանություններում գրեք, թե ինչ եք մտածում իմ ընկերուհու մասին:  Ճի՞շտ էր նա արդյոք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: