Ես դադարել եմ ապրել ամուսնուս հեռանալուց հետո…ես հիմա ուղղակի գոյություն ունեմ…

Վերջերս դարձա 35 տարեկան, թե ինչպես ժամանակն այդքան արագ անցավ, ինքս էլ չնկատեցի: Ցավում եմ, բայց ես հիմա միայն նրա համար եմ ապրում, որ աղջիկս առամց մայր չմնա: Ուղղակի ապրում եմ…

Բայց ժամանակին ամեն ինչ այնքան լավ էր…

Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ դեռ 3 տարի առաջ, երբ ես, աղջիկս և ամուսինս գնացել էինք այգի, լավ օր անցկացնելուց հետո վերադարձանք տուն, այնքան ջերմ և լուսավոր օր էր, ես ու ամուսինս նստեցինք միասին սուրճ խմելու և ես ասացի.

-Գուցե՞ երկրորդ երեխայի մասին մտածենք:

Նա սուրճի բաժակը դրեց սեղանին, նայեց ինձ տարօրինակ լուրջ հայացքով, և այն, ինչ նա ասաց, ես չկարողացա ադեկվատ ընկալել. նա առաջարկում էր ամուսնալուծվել

Ինձ մոտ հիստերիա սկսվեց, խանդի տեսարաններ, սկանդալ: Ոչինչ չօգնեց, որ նրան կողքիս պահեմ: Նա վճռական էր տրամադրված:

Հաջորդ առավոտյան նա հավաքեց իրերը և գնաց տանից:

Տանը մնացի դստերս և դժբախտությանս հետ…սիրտս փշրված էր: Ես հիմա լավ գիտեմ, թե ինչ է նշանակում դեպրեսիա:

Ես դադարել եմ հետևել ինձ, այժմ խղճահարություն եմ առաջացնում: Ես դա պարզ տեսնում եմ ամուսնուս աչքերում, երբ մենք հանդիպում ենք շաբաթվա մեջ մի քանի ժամ, երբ նա գալիս է երեխային տեսնելու:

Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ: Ես դադարել եմ ապրել…ես ուղղակի շնչում եմ…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: