ԵԹԵ ՍԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է, ԱՊԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՈՒ ԷԼԻ ՇԱՏ-ՇԱՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե սա իրավական գործընթաց է, ապա նույն գործընթացը պետք է սկսել Սամվել Ալեքսանյանի ու էլի շատ-շատերի նկատմամբ

«Ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանին երբեք չեմ ընկալել որպես քաղաքական գործիչ: Այսօր էլ ոչ ուզում եմ պաշտպանել, ոչ էլ մեղադրել: Դա իմ գործը չէ: Բայց, եթե սա իրավական գործընթաց է, ոչ թե`քաղաքական, ապա նույն գործընթացը պետք է սկսել Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ), Արտակ Սարգսյանի(ՍԱՍ-ի Արտակ) և էլի շատ-շատերի նկատմամբ: Առավել ևս, որ մնացածի նկատմամբ ԱԺ թույլատվություն պետք չէ: Հակառակ պարագայում սա միանշանակ կդիտարկվի որպես քաղաքական հետապնդում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: