
Հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ամեն հարմար առիթով նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմող ուժերը շանս չունեն մարդկանց վստահությունը վերականգնելու: Դուք դեռ չե՞ք հասկացել, որ էլ մարդկանց խաբել չեք կարող: Դուք յուրաքանչյուր անգամ մեկ- երկու պորտֆել ավել ստանալու համար պատրաստ եք եղել ամենացածրակարգ քայլերի դիմել, կուլ տալ ամենադաժան վիրավորանքները:
Դուք միշտ «միացել» եք ժողովրդին այն վերջին պահին, երբ հասկացել եք, որ արդեն ժողովուրդը հաղթել է, և ամենակարևոր պահին դավաճանել եք ժողովրդին, երբ զգացել եք, որ հաղթել չեք կարող, որովհետև ձեզ վրա կոմպրոմատ կա:
Կոմպրոմատը շատ կարևոր հանգամանք է քաղաքականության մեջ: Եթե դուք մաքուր լինեիք, մինչև վերջ կգնայիք , բայց քանի որ ձեզ հիշացնելու բան միշտ եղել է, դուք կեսից հետ եք քաշվել և փորձել բացատրություններ գտնել ձեր դավաճանությանը: Հիմա եկել է այն մարդկանց ժամանակը, որոնք միշտ մաքուր են եղել և որոնց ոչինչ չի կանգնեցնի հաղթանակի ճանապարհին:
Նրանք ՄԱՔՈՒՐ ԵՆ, ՄԱՔՈՒՐ !!! և ուզեք թե չուզեք վայելում են մարդկանց մեծամասնության սերն ու վստահությունը:
Հ.Գ. Այ հենց դա հասկանաք՝ համեստ կլռեք, իսկ քանի դեռ ձեզ պատառոտում եք՝ ամեն օր մարդ ա վատանալու)