5 ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների կյանքում ամեն ինչ դեպի լավն է փոխվում Խոյի շրջանում՝ մարտի 20-ից ապրիլի 20-ը․․․2026 թվականի մարտի 20-ին՝ Խոյի շրջանի մեկնարկով, հինգ կենդանակերպի նշանների կյանքում ամեն ինչ դեպի լավն է փոխվում։ Այս բարենպաստ շրջանը կտևի մինչև ապրիլի 20-ը։
Խոյի շրջանում մենք հաճախ ենք կենտրոնանում նոր նախաձեռնությունների վրա։ Խոյը Կարդինալ Կրակի նշան է։ Կարդինալ նշանն երն ի բնե առաջնորդներ են և սիրում են շրջապատված լինել ակտիվ, ազդեցիկ մարդկանցով։ Նրանք սովորաբար ինքնավստահություն են ճառագում, և երբ Արևը մտնում է Խոյի նշան, մենք բոլորս սկսում ենք որդեգրել այդ հատկանիշները։ Քանի որ Խոյը ղեկավարում է կենդանակերպի առաջին տունը, այս շրջանում մենք հակված ենք կենտրոնանալ սեփական կարիքների վրա՝ հասկանալով, թե ինչ ենք ուզում և ինչպես կարող ենք դրան հասնել։

Այդ իսկ պատճառով Խոյը երբեմն համարվում է եսասեր նշան։ Ուստի մարդկանց հետ շփվելիս խելամիտ կլինի հաշվի առնել նաև նրա նց զգացմունքները։ Քանի դեռ ամեն ինչ հավասարակշռված է, սա տարվա ամենահետաքրքիր ժամանակահատվածներից մեկն է՝ հա տկապես, եթե դուք այն աստղագիտական նշաններից եք, որոնց կյանքը շուտով կտրուկ բարելավվելու է։
1. Խոյ
Երբ մարտի 20-ին Արևը մտնում է ձեր նշան, սիրելի՛ Խոյեր, ողջ ուշադրության կենտրոնում հայտնվում եք անձամբ դուք։ Արևը Խոյում գտնվում է իր բարձրակետում (էկզալտացիա), ինչը նշանակում է, որ էներգիան հոսում է ազատ ու սահուն։ Այս շրջանում ձեր ինքնավս տահությունն ու էներգիան հասնում են առավելագույնի։
Սա նոր մեկնարկների և նախաձեռնությունների ժամանակ է։ Ձեր նշանով Արևի անցման առաջին 10 օրվա ընթացքում նրան է միան ում նաև Վեներան, ինչն այս շրջանը դարձնում է չափազանց բարենպաստ և դրական. ամեն ինչ դեպի լավն է փոխվում՝ հատկապես մարդկանց դեպի ձեզ գրավելու առումով։
2. Երկվորյակներ
Երբ Արևը տեղափոխվում է Խոյ, այն մտնում է ձեր 11-րդ տուն, որը պատասխանատու է ընկերների, խմբերի, սոցիալական կապերի և երկարաժամկետ նպատակների համար։ Հիմա ճիշտ ժամանակն է ամրապնդելու կապերն ընկերների և այն թիմերի հետ, որոնց մասն ակցում եք։
Առաջիկա շաբաթների ընթացքում նոր ծանոթությունները մեծ օգուտներ կբերեն, իսկ ձեր ընկերական և խմբային կապերը կծաղկեն։ Խոյի շրջանում ձեր կյանքում ամեն ինչ շատ ավելի լավ է դառնում, երբ դուք ավելի շատ եք շփվում և հանդիպում ձեզ համար կարևոր մարդկանց։ Մարտի 20-ից ապրիլի 20-ը փայլելու ձե՛ր ժամանակն է։
3. Առյուծ
Խոյը ձեզ հետ շատ համատեղելի նշան է, Առյո՛ւծներ, և այս նշանում գտնվող Արևն անցնում է ձեր 9-րդ տնով։ Սովորաբար սա հաճելի շրջան է, երբ ձեր մտքերն ուղղվում են դեպի ճամփորդություններ, աշխարհայացքի ընդլայնում և նոր բացահայտումներ։
9-րդ տունը ղեկավարում է նաև կրթությունը, բայց այն պարտադիր չէ, որ լինի պաշտոնական կամ ակադեմիական։ Դուք կարող եք տա րվել որևէ նոր թեմայով, գիրք կարդալ կամ վավերագրական ֆիլմ դիտել։ Ձեզ հաճույք կպատճառի կենտրոնանալ ձեզ հետաքրքրող գա ղափարների վրա։ Առաջիկա շաբաթներին ամեն ինչ դեպի լավն է գնում, քանի որ Խոյի սեզոնը բարձրացնում է ձեր ինքնավստահութ յունն ու էներգիան՝ ապահովելով դրական և արդյունավետ ամիս։
4. Աղեղնավոր
Խոյը ձեզ պես Կրակի նշան է, Աղեղնավո՛րներ, և հետևաբար՝ շատ համատեղելի է ձեզ հետ, քանի որ այն անցնում է սիրո, ընկերությ ան, ստեղծագործության և երեխաների ձեր 5-րդ տնով։ Ձեզ մոտ ամեն ինչ վերելք է ապրում, երբ Արևը մտնում է այս տուն. դուք կզգաք դրական էներգիայի հզոր ալիք՝ ուղեկցվող ստեղծագործական և ռոմանտիկ պոռթկումներով։
Սա նաև զվարճանքի և ժամանցի տունն է, և Խոյի շրջանը հաճախ ձեզ համար ավելի մեծ ոգևորության ու արկածների սկիզբ է դառն ում։ Սպասեք էներգիայի նորացման և ձեր կրքերին ու ցանկություններին հետևելու ուժեղ մղման։
5. Ջրհոս
Ջրհո՛սներ, Խոյի շրջանում կարող եք ակնկալել հետաքրքրասիրության և շփումների կտրուկ աճ, գուցե նույնիսկ կարճ ուղևորություն ներ։ Դուք ցանկություն կունենաք ավելի հաճախ կիսվել ձեր կարծիքներով ու գաղափարներով, կամ անգամ գործնական քայլեր ձեռն արկել ձեր մտահղացումներն ու երազանքներն իրագործելու ուղղությամբ։
Այս շրջանում հավանաբար ավելի շատ ժամանակ կանցկացնեք քույրերի, եղբայրների կամ հարևանների հետ։ Մոտակա շաբաթներին ձեզ համար շատ գրավիչ կլինի ձեր անմիջական շրջապատն ուսումնասիրելն ու տանը մոտ վայրերում հանգստանալը։ Պատրաստվեք ավելի հագեցած ու արդյունավետ առօրյայի և ձեր իսկ միջավայրում ավելի մեծ ակտիվության։