Կարծում ենք, թարմ վարունգի օգտակարության մասին խոսելու կարիք չկա: Ուրախացնում է այն, որ վարունգը և համեղ է, և առողջարար, և օգնում է նիհարել:
Թեթև ու անսպասելի համեղ դիետան կօգնի.
- մաքրել օրգանիզմը տոքսիններից
- ազատվել ավելորդ կիլոգրամներից
- գեղեցկացնել մարմինը
- լավացնել նյութափոխանակությունը
- էներգիա ստանալ

Դիետայի ծրագիրը ներառում է.
- եփած ձու՝ 2 հատ
- վարունգ՝ 12 հատ
- մածուն կամ կեֆիր՝ ցածր յուղայնությամբ կամ անյուղ, 500 մլ
- սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ
Բեռնաթափման օրը նշված սննդամթերքը բաժանել 4 մասի.
- նախաճաշ 09:00. խոշոր քերիչով անցկացնել 3 վարունգ, ավելացնել 4ճ.գ. մածուն և մանր կտրատած կանաչի: Աղ պետք չէ լցնել: Ցանկության դեպքում 1 պճեղ սխտոր ճզմեք;
- ճաշ 12:00. պատրաստեք նույն խառնուրդից, սակայն ավելացրեք նաև 1 ձու;
- լրացուցիչ 15:00. նույնը, ինչ պատրաստել եք նախորդ անգամ;
- ընթրիք 18:00. նույնը, ինչ պատրաստել եք նախաճաշին:
Այդ օրը շատ ջուր խմեք, իսկ ընթրիքից հետո կարող եք խմել նաև կանաչ թեյ՝ առանց շաքարավազի:
Հաջորդ օրը դիետան շարունակելու է գործել, այնպես որ ևս 1 օրով հրաժարվեք մսից, ալկոհոլից, յուղոտ սնունդից, որպեսզի ճարպի այրումը շարունակվի: Սնունդ ընդունեք օրական 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:
Շաբաթական 1 անգամ բեռնաթափման օր կազմակերպելը բավական է: Մի մոռացեք օրական 1.5լ, իսկ ամռանը 2լ ջուր խմելու մասին:
![]()
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը