Հրաշք միջոց՝ դեմքի, ձեռքերի, ոտքերի այտուցվածության դեմ

Յուրաքանչյուր իրեն հարգող կին փորձում է լիարժեք խնամել արտաքինը. հետևում է մազերի, մաշկի առողջությանը, սննդակարգին:

Չնայած գործադրվող ջանքերին՝ այտուցվածությունը կարող է ամեն ինչ փչացնել:

Ահա թե որոնք են այտուցվածության ի հայտ գալու հիմնական պատճառները.

  • ոչ լիարժեք քուն
  • ալերգիա՝ որոշակի ըմպելիքներից և մթերքից
  • ալկոհոլ
  • շոգ:

Պարզվում է, այտուցվածության դեմ հնարավոր է պայքարել բնական միջոցներ կիրառելով. ահա լավագույն հնարքը:

  • 1 կապ մաղադանոս
  • 1 գազար
  • 1 նարինջ
  • 0,25 կիտրոն
  • 1 ճ.գ. կտավատի սերմեր
  • 150 մլ մաքուր ջուր

Քամել նարինջի ու կիտրոնի հյութը, լցնել բլենդերի մեջ:

Մաքրել ու մանր կտրատել գազարը, լվանալ ու մանրացնել մաղադանոսը: Լցնել ամբողջը բլենդերի մեջ, ավելացնել կտավատի սերմերն ու մաքուր ջուր լցնել:

Հարել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը քամել:

Խմել անմիջապես պատրաստելուց հետո՝ օրական 1 անգամ:

Զգալի արդյունք կնկատեք 1 շաբաթից: Ի դեպ, այս հյութը կօգնի նիհարել, քանի որ շատ սննդարար է: Խմելուց հետո երկար ժամանակ չեք ունենա քաղցի զգացում:

Բացի հյութը խմելուց՝ մի մոռացեք նաև առողջ սնվելու և ֆիզիկապես ակտիվ լինելու մասին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: