
Խեցգետին
Խեցգետինն ավելի հմայիչ ու գրավիչ կդառնա հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում: Շատ Խեցգետիններ կգտնեն իրենց սերը հենց այս ձմռանը: Ձմեռը ռոմանտիկայի ժամանակահատված է: Յուպիտերը ևս իր ազդեցությունը կունենա, ինչը նշանակում է, որ սիրուց բացի այլ կարևոր իրադարձություններ են սպասվում:
Խոյ
Խոյին ձմռան կեսերից սպասվում են ռոմանտիկ ու նոր ծանոթություններ: Հարկավոր է խուսափել անլուրջ ինտրիգներից ու սիրախաղերից, քանի որ այս շրջանի նոր ծանությունները կարող են հիասթափություն պատճառել: Խոյերը շրջապատված կլինեն հակառակ սեռի ուշադրությամբ:

Առյուծ
Ձմռան կեսը հարմար է նոր ծանոթությունների և նոր սիրավեպի համար: Շատ Առյուծներ կհանդիպեն իրենց սիրուն: Ձմեռը խոստանում է հետաքրքիր ու լեցուն լինել:

Այծեղջյուր
Շատ Այծեղջյուրներ ավելի ինքնավստահ կդառնան և սիրո հարցում նախաձեռնող: Պետք չէ շտապել ու անմտածված քայլեր անել, բայց, միևնույն ժամանակ, հիմա կարելի է շատ բան փոխել, այնպես որ նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը:
Ջրհոս
Արևն ու Մերկուրին այս նշանին կդարձնեն ավելի հմայիչ ու ինքնավստահ: Ձմեռը խոստանում է սիրո և ռոմանտիկայի եղանակ լինել: Ձմռան կեսին Ջրհոսները կգտնեն իրենց սիրուն և ռոմանտիկ հարաբերություններ կսկսեն: Այդ հարաբերությունները համատեղ հետաքրքրությունների վրա կառուցված կլինեն:
Ձկներ
Ավելի ռոմանտիկ, գայթակղիչ և կրքոտ կլինեն Ձկները, կկարողանան սիրով շրջապատել իրենց, հեշտությամբ կարտահայտեն իրենց զգացմունքները: Ձմռան առաջին ամիսը ամենահարմարն է նոր հարաբերություններ սկսելու համար, որոնք կառաջացնեն նոր զգացմունքներ: Սպասվում է թեթև, սիրային և ռոմանտիկ շրջան: