Կենդանակերպի 4 ամենագրավիչ նշանները՝ ըստ աստղաբանների

Ցուլ 

Ցուլերը, որոնց ղեկավարում է Վեներան, կարողանում են իրենց շուրջ յուրահատուկ մթնոլորտ ստեղծել։ Ուրիշների կյանքը հարմարավետ դարձնելու իրեց կարողությունն է, որ այս ռոմանտիկ երկրային նշաններին այդքան հմայիչ է դարձնում: Նրանք կարող են առանց ջանքերի գայթակղել իրենց զուգընկերներին։ նույնիսկ եթե նրանք ամբողջ օրը պարզապես պառկած են անկողնում:

Առյուծ

Առյուծն իր զգացմունքներն ու ցանկությունները թաքցնելու կարիք չի զգում, ուստի իր համարձակ ու անմիջական մոտեցմամբ կարողանում է գայթակղել ցանկացածին։ Այս կրակային նշանի ներկայացուցիչները գիտեն իրենց արժեքը և օգտագործում են իրենց ինքնավստահությունը՝ իրենց ուզածին հասնելու համար։

Կշեռք

Կշեռքներին ոչ միայն կառավարում է Վեներան՝ սիրո հովանավորը, այլև նրանք ունեն «հարաբերվելու» եզակի շնորհ բացարձակապես ցանկացած մարդու հետ: Օդային այս նշանի այս զարմանահրաշ ունակությունը հանգեցնում է նրան, որ նրանց սիրահարվածները լիովին հանգստանում են և կորցնում ողջ զգոնությունը։

Կարիճ 

Կա պատճառ, թե ինչու Կարիճները կրքի և անդիմադրելի գրավչության կենդանի մարմնացումն են: Չէ՞ որ նրանց վրա մեծ ազդեցություն ունի Պլուտոնը։ Նրանց խորհրդավոր բնույթը հմայքի մի մասն է. նրանք սիրում են տեղ թողնել երևակայության համար, և սա գրավում է մյուսներին։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: