Խեցգետին
Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս գալիք տարում պահպանել հանգստություն։ Պետք չէ ամբիցիաներով առաջնորդվել՝ միայն լավ հավասարակշռված որոշումները կհանգեցնեն նշանի ներկայացուցիչներին հաջողության իրենց կարիերայում և բիզնեսում։ Այս տարի զբաղված գրաֆիկի պատճառով Խեցգետինները կարող են նաև ընտանեկան տարաձայնություններ ունենալ։

Առյուծ
Առյուծները, ովքեր չեն կարողանում զսպել իրենց, վտանգում են ընտանիքի խաղաղութունը: Մինչև ամառվա վերջ նշանի ներկայացուցիչները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ֆինանսներին, մարեն առկա պարտքերը և ծրագրեն բյուջեն։

Աղեղնավոր
2022 թվականին Աղեղնավորները չպետք է աչքաթող անեն մանրուքները, հաջողությունը կախված կլինի դրանցից։ Պետք է ուշադրություն դարձնել նաև ընտանեկան հարաբերություններին և մասնագիտական զարգացմանը։ Կենդանակերպի այս նշանին խորհուրդ է տրվում նոր տարում ստանալ ընկերների և սիրելիների աջակցությունը՝ սա է բոլոր դժբախտությունները հաղթահարելու միակ միջոցը:

Այծեղջյուր
2022 թվականի սկզբից Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում զգոն լինել։ Վտանգ կա, որ տարին կսկսվի աշխատանքի ու ֆինանսական կորուստներով։ Չնայած այն հանգամանքին, որ գարնան սկզբին այս նշանի ամենահամառ ներկայացուցիչները հնարավորություն կունենան բացել իրենց եկամտաբեր բիզնեսը, կարևոր է բաց չթողնել հնարավորությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն