Կենդանակերպի ասյ նշաններին վիճակված է կյանքում միայնակ լինել իրենց բնավորության պատճառով

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Օդի տարերքի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց հետաքրքրասեր և գրեթե մանկական բնույթով։ Հենց այս մեծ հետաքրքրասիրությունն է նրանց մղում ուսումնասիրելու աշխարհը և հանդիպելու ամենատարբեր մարդկանց: Դրանում նրանց օգնում է մարդամոտությունն ու ընկերասիրությունը։ Նրանք հազվադեպ են նախապաշարմունքներ ունենում, ինչը հաճախ նրանց հուզական խնդիրների պատճառ է դառնում։ Երկվորյակների բնավորության այս գիծը հակված է ստիպել նրանց ընտրել էմոցիոնալ առումով անհասանելի մարդու կամ արդեն հարաբերությունների կամ ամուսնության մեջ գտնվող անձին որպես զուգընկեր:

Զգացմունքային անհասանելիությունը կարող է մեծ ցավ պատճառել Երկվորյակներին, սակայն նրանք չեն հանձնվում՝ հավատալով, որ իրենց զուգընկերը ի վերջո կփոխվի։ Այս նշանի ներկայացուցիչների հիմնական խնդիրն այն է, որ նրանք բարձր են սավառնում ամպերի մեջ և իրերին վարդագույն աչքերով են նայում։ Այս թերությունը հատկապես աչքի է ընկնում, երբ Երկվորյակը սիրահարվում է և հարաբերությունների մեջ է մտնում մեկի հետ, ով արդեն «զբաղված է»:

ԱՌՅՈՒԾ

Առյուծը Կրակի տարերքի վառ ներկայացուցիչ է՝ եռանդուն, զվարճալի և ակտիվ: Ուստի, ուր էլ որ գնա, Առյուծը ձգտում է միայն մեկ բանի՝ հաղթելու։ Նման մարդիկ չափազանց շփվող են, ինչը գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Սա թույլ է տալիս այս նշանի տակ ծնվածներին կատարել իրենց նվիրական ցանկությունը՝ լինել հիացմունքի և երկրպագության առարկա: Առյուծի մեջ մտնող հարաբերությունները, որպես կանոն, կառուցվում են միայն մտերմության վրա, նույնիսկ եթե դիմացինը նրանից ավելին է սպասում։

Առյուծն իսկական սրտակեր է և երբեք ուշադրություն չի դարձնում, թե ում կարող էր վիրավորել իր պահվածքով, նույնիսկ եթե դա այն մարդն է, ում հետ ընդհանուր երեխաներ ունի։ Միշտ կգտնվի մարդ, ում հետ հանդիպումը ճակատագրական կլինի Առյուծի համար։ Առյուծը պատրաստ կլինի նրան նվիրել ամբողջ աշխարհը, խելահեղ անակնկալներ մատուցել նրա համար ու ամենաանսպասելի կերպով ցույց տալ իր սերը։ Բայց անկախ նրանից, թե որքան հարուստ և կրքով լի են այդ հարաբերությունները, Առյուծը, այնուամենայնիվ, ի վերջո կկոտրի իր սիրտը, քանի որ նրա երկրորդ կեսը չի կարողանա հաղթահարել զուգընկերոջ իմպուլսիվությունը, նրա հապճեպ որոշումները և չափից դուրս արկածախնդիր լինելը:

ՋՐՀՈՍ

Օդի տարերքի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց խելացիության և պերճախոսության մակարդակով, ինչը նրանց անհերքելի հմայքի հետ միասին դարձնում է գրեթե անդիմադրելի։ Այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի երաշխավորում նրանց երջանկությունը և զգացմունքային բավարարվածությունը մեկ այլ անձի հետ ռոմանտիկ հարաբերություններից:

Ջրհոսները լավագույն խորհուրդներն են տալիս այլ մարդկանց, թե ինչպես ճիշտ լուծել հարաբերություններում առկա խնդիրները, բայց նրանք իրենք են ցանկացած խնդիր արագ հասցնում աղետի վիճակի: Այս նշանի ներկայացուցիչները լսում են իրենց սրտին և հաճախ հարաբերությունների մեջ են մտնում նրանց հետ, ովքեր լիովին անհարմար են ուժեղ հուզական կապ ստեղծելու համար։ Թեև Ջրհոսը դա գիտի հենց սկզբից, սակայն ռիսկի դիմելու սովորությունը ստիպում է նրան մնալ զուգընկերոջ հետ՝ զուտ հետաքրքրությունից ելնելով, թե ինչպես է ամեն ինչ ավարտվում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: