Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար խնդիրներ չեն ունենում հակառակ սեռի հետ հարաբերություններում։ Այնուամենայնիվ, անլուրջությունն ու անկայունությունը դժվարացնում են վստահելի և ամուր հարաբերություններ կառուցելը: Արդյունքում Խոյն անվերջ փոխում է մի հարաբերությունը մյուսի հետ, ինչը նրան տանում է դեպի լիակատար միայնություն։ Մնում է միայն տխուր հետ նայել և ինքներդ Ձեզ հարցնել, թե ինչու ամեն ինչ այսպես եղավ։

Խեցգետին
Պարզապես զգայուն և զգացմունքային Խեցգետնի համար դժվար է գտնել այնպիսի զուգընկեր, որը 100%-ով կհամապատասխանի իրեն: Արդյունքում՝ նման մարդիկ տարիներ շարունակ փնտրում են իրենց իդեալը՝ անընդհատ կասկածելով ու զուգընկերների մեջ թերություններ կգտնեն։ Երբեմն նրանք նույնիսկ գիտակցաբար որոշում են հրաժարվել հետագա որոնումներից և մնում մենակության մեջ:

Կույս
Այս նշանի ներկայացուցիչները շատ պահանջկոտ են պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ։ Սովորաբար նրանք ունեն նախապես պատրաստված կերպար իդեալական մարդու, ում հետ կարելի է ընտանիք կազմել։ Բայց խնդիրն այն է, որ նման ֆանտազիաները հաճախ իրականության հետ կապ չունեն։ Մեծ ակնկալիքների պատճառով իրական մարդկանց հետ հարաբերությունները միայն հիասթափություն են բերում։ Եվ հետևաբար, նույնիսկ ընտրություն կատարելով, Կույսերը միշտ շատ հավակնություններ ունեն իրենց հոգու ընկերոջ (և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ):

Այծեղջյուր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն բարդ բնավորություն, որը խանգարում է նրանց երկարաժամկետ հարաբերություններ կառուցել։ Հաճախ Այծեղջյուրները, կորցնելով իրենց գտնելու հավատը, փոխհարաբերություններից անցնում են կյանքի այլ բնագավառի: Հետևաբար, Այծեղջյուրների մեջ բավական աշխատասերներ կան, ովքեր «սիրահարված են» սեփական գործին։ Եվ դա նրանց նույնիսկ դուր է գալիս:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն