Խոյ
Խոյը մեկ տհաճ հատկանիշ ունի. Եթե նա վատ տրամադրություն ունենա, ապա նա կփչացնի իր շրջապատում բոլորի տրամադրությունը։ Եթե նա իրեն վատ է զգում, ապա նրա շրջապատում բոլորը պետք է վատ զգան իրենց։ Խոյերը հեշտւթյամբ կարղաում են փչացնել նույնիսկ ամենալավատես մարդու տրամադրությունը, եթե նա մոտակայքում է գտնվում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն կարող են ցանկացած դժբախտություն պատճառել։ Նրանք սիրում են պատասխանատվությունը բաշխել այլ մարդկանց վրա։ Կենդանակերպի այս նշանի մանիպուլյատիվ մարտավարությունը կարելի է միաժամանակ անվանել սառը և տաք։ Եթե հանգամանքները լավագույն ձևով չեն, Խոյի ձայնը դառնում է կարծես սառցե, նա սկսում է անտեսել զրուցակցին, դրանով իսկ փորձելով անհանգստացնել նրան և անհավասարակշռությունից հանել:

Երկվորյակ
Երկվորյակները սիրում են բամբասել… Ավելին, բամբասանքի առարկա են դառնում ոչ միայն ընկերներն ու ծանոթները, այլև անծանոթ մարդիկ։ Այս թերությունը թաքցնելու համար նրանք սովորել են հմտորեն հյուսել ինտրիգները և կարողանում են մոլորեցնել նույնիսկ ամենաուշադիր մարդուն։ Արդյունքում, մյուսները չեն կարողանում հասկանալ, թե ով է մեղավոր և ով է ճիշտ կոնկրետ իրավիճակում, որում հայտնվել է Երկվորյակը: Այս նշանին պետք է զգուշությամբ վերաբերվել՝ շատ բաց չլինելով և ուրիշի գաղտնիքները չբացահայտելով։ Մի խաբվեք, քանի որ նրանք բավականին ընկերասեր և կենսուրախ են թվում: Երկվորյակները գիտեն, թե ինչպես համոզել շրջապատին, որ իրենք ճիշտ են, և դա անում են իրենց հաճույքի համար։
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավականին զգացմունքային ու անվստահ մարդիկ են։ Նրանց բնորոշ է անառողջ կասկածամտությունը։ Շատ հաճախ Խեցգետինը չի կարողանում նույնիսկ ինքն իրեն հասկանալ, գտնել իր ներաշխարհը։ Նա չգիտի, թե ինչպես արտահայտել իր զգացմունքները հասկանալի ձևով։ Խեցգետինը հմտորեն և խնամքով թաքցնում է այն, ինչ կատարվում է իր հոգում, բայց միևնույն ժամանակ կարող է ճիշտ հակառակն ասել… Նրան հեշտ է շահարկել ոչ միայն ծանոթներին, այլև ընկերներին ու հարազատներին: Նրա անում է այնպես, որ ուրիշներն իրենց մեղավոր զգան: Նրա մանիպուլյացիաները բացահայտելն այնքան էլ հեշտ չէ։ Նա քողարկման վարպետ է, փորձում է ստիպել բոլորին լավը մտածել իր մասին։

Ձուկ
Ձկները շատ զգայուն ու խոցելի արարածներ են։ Բայց նրանք այնքան էլ անմեղ չեն, որքան թվում է։ Առաջին հայացքից. Ձկները ամենահմուտ մանիպուլյատորներից են։ Նրանք մինչև վերջին պահը հերքելու են իրենց մեղքը և չեն ընդունելու իրենց սխալները։ Կենդանակերպի այս նշանի մանիպուլյացիայի արվեստի գագաթնակետը զոհի դեր խաղալու կարողությունն է։ Ձկները կարողանում են անթերի կատարել զոհի այս դերը։ Նրանք խղճահարություն են առաջացնում ուրիշների մոտ և ստիպում անել այն, ինչ ուզում են։
Կույս
Բացի ամբարտավան քննադատ լինելուց, Կույսը կարող է ընկալվել որպես քմահաճ մանիպուլյատոր։ Կողքից թվում է, որ այս նշանի ներկայացուցիչները սառն են, ռացիոնալ և նույնիսկ անտարբեր։ Սակայն հոգու խորքում նրանք շատ զգայուն մարդիկ են, պարզապես ոչ մեկին չեն ցուցադրում իրենց էմոցիաները և չեն ասում այն, ինչ իրականում մտածում են։ Կույսը հակված է քննադատության և հազվադեպ է կարող անտարբեր մնալ իրեն շրջապատող մարդկանց թերությունների նկատմամբ։ Բացի այդ, Կույսերը կարողանում են նախօրոք խորամանկ ծրագիր մշակել՝ ինչ-որ մեկին անհարմար դրության մեջ դնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն