Առյուծ
2022 թվականը ինքնավստահ Առյուծներին կբերի կարիերայի աննախադեպ նվաճումների։ Ապրիլին կարող են լավ նորություններ ակնկալել, կարիերայի աճի և աշխատավարձերի բարձրացման հավանականություն կա։ Բայց նոյեմբեր-դեկտեմբերին ընտանիքում կարող են կոնֆլիկտներ ծագել, որոնք կթուլացնեն ֆինանսական բարգավաճման բերկրանքը։

Կույս
2022 թվականի մարտ ամսից աշխատասեր Կույսերին բարենպաստ ֆինանսական շրջան է սպասվում։ Նրանք կարող են փոխել աշխատանքը, եթե որոշեն սկսել իրենց սեփական բիզնեսը. դրա համար իդեալական ժամանակը հոկտեմբեր-նոյեմբերն է:
Կարիճ
Տարեսկզբին այս նշանի ներկայացուցիչներից միջին արդյունքներ են սպասվում դրամական կարգավիճակի, մասնագիտական ու ընտանեկան կյանքի առումով։ Բայց ֆինանսական վիճակը կսկսի բարելավվել ապրիլի կեսերին, մեծ եկամուտների հավանականություն կա, որը կարող է փոխել կյանքը։

Աղեղնավոր
Այս նշանի տակ ծնվածների համար նախատեսվում է եկամուտների ավելացում, քանի որ նրանց արժանիքները կճանաչվեն։ Աղեղնավորները կարող են հույս դնել աշխատավայրում առաջխաղացման վրա, սակայն չեն բացառվում նաև միջքաղաքային գործուղումները։ Ընտանիքում կարող են վեճեր ծագել, բայց ամեն ինչ կարելի է լուծել։
Ջրհոս
Այս նշանի ներկայացուցիչերի համար 2022 թվականը հիմնականում բարենպաստ ֆինանսական արդյունքներ կբերի։ Ապրիլին կարող են առողջական խնդիրների առաջ կանգնել, բայց գումարի խնդիր չի լինի։ Ամռանը եկամտի նոր աղբյուրներ գտնելու և շահավետ պայմանագիր կնքելու հնարավորություն կա։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն