ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՕԳՈՍՏՈՍԻ 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հակասական օր է: Բազմաթիվ նոր գործեր կունենաք, որոնցից յուրաքանչյուրն ուշադրության կարիք կզգա: Չի կարելի ինչ-որ բան հետաձգել կամ հանձնարարել ուրիշներին: Այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն ու արագ գործել: Սովորականից հաճախ պետք է ռիսկի դիմեք, բայց շատ հարցերում հաջողակ կլինեք: Երբեմն սպասվածից ավելիին կարող եք հասնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Այդ ժամանակահատվածը հարմար է և՛ ընկերների հետ շփվելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հոգսեր շատ կլինեն և կարող է թվալ, որ պարզապես ի վիճակի չեք գլուխ հանել ուշադրություն պահանջող բոլոր գործերից: Սկսեք քչից ու կտեսնեք, որ հնարավոր է հիանալի արդյունքի հասնել: Կարևոր է չմոռանալ ամենակարևոր նպատակների մասին: Եթե շեղվեք մանրուքների վրա, ստիպված եք լինելու բավարարվել շատ համեստ արդյունքներով:

Ամենատպավորվող Ցուլերը կտրվեն տհաճ հուշերին: Նշանի նման ներկայացուցիչներին մտերիմների աջակցությունն է պետք: Մարդը, որի համար թանկ եք, կգտնի ձեզ ոգեշնչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ կլինի օրվա սկիզբը: Նույնիսկ նշանի ամենահանգիստ ներկայացուցիչները կտրվեն հակասական զգացմունքներին, դժվարությամբ կհավաքեն մտքերը ու չեն կարողանա որոշել, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շրջապատողներին ձեր ապրումների պատճառները հասկանալի չեն լինի: Ձեզ կմեղադրեն թեթևամտության ու անկազմակերպ լինելու մեջ. երբեմն գործը կհասնի վեճին:

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ընկերները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բաների մասին պետք է մտածեք: Օրը հարմար է պլաններ կառուցելու համար. իրավիճակը ճիշտ կգնահատեք, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել կամ շեղել: Աշխատեք ստուգել ստացվող ինֆորմացիան, որոշումներ մի ընդունեք, քանի դեռ վստահ չեք, որ գիտեք ճշմարտությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ընտանեկան կապերն ամրապնդելու, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել, նույնիսկ եթե դրա համար առիթ չկա: Որոշ Խեցգետինների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ ժամանակ կխլեն օգտակար, բայց ձանձրալի գործերը: Դուք կհասկանաք, որ դրանք հետաձգելը ցանկալի չէ, բայց կուզենաք մեկ այլ բանի անցնել, այնպես որ՝ երբեմն անուշադիր ու անփույթ կլինեք: Դրանում մեծ վտանգ չի լինի, եթե խոսքը գումարի մասին չլինի: Իսկ ֆինանսական հարցերի լուծմանը պետք է հնարավորինս լուրջ մոտենալ. այստեղ սխալը կարող է թանկ արժենալ:

Հնարավոր են անսպասելի այցեր, զարմանալի ու հիշարժան հանդիպումներ: Ինտուիցիան կօգնի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմել. մեկ հայացքն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ում կարելի է վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Սարկաստիկ նկատողություններից հրաժարվելը, ձեր ու ուրիշների գաղտնիքները պահելը, շրջապատողների հարցերին խուսափողական պատասխաններ տալը շատ դժվար կլինի: Ինչքան քիչ խոսեք, այնքան լավ կդասավորվի օրը: Հատկապես վտանգավոր կլինի չստուգված ինֆորմացիայով կիսվելը: Չմտածված խոսքերը կարող են հետք թողնել ձեր հեղինակության վրա:

Օրը հարմար է ուսման համար: Արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, բայց սեփական գաղափարների պակաս կունենաք: Փոխարենը ուրիշների գաղափարները միշտ ճիշտ կգնահատեք: Երեկոյան ցանկալի է սահմանափակել կապերը. շրջապատողները կարող են նյարդայնացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը տարաձայնություններով լի կլինի: Դրանց պատճառ կարող է դառնալ ամեն դատարկ բան. ընդ որում, ոչ ոք մյուսին լսել, ուրիշի տեսակետին ուշադրություն դարձնել չի ցանկանա: Դուք կիմանաք, որ կարող եք հարթել սուր անկյունները, բայց դրա համար ջանքեր գործադրելու ցանկություն չեք ունենա: Բարեբախտաբար, լարված շրջանը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, թույլ կտա զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով: Հեշտությամբ կլուծեք ոչ ստանդարտ խնդիրները, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Մտերիմ մարդուն ուրախացնելու շանս կունենաք ու բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք կհասկանաք, որ աջակցության կարիք ունեք, բայց չեք իմանա, թե ում է պետք դիմել այդ հարցով: Ամենայն հավանականությամբ, կօգնեն հին ծանոթները, որոնց կենսափորձը նման է ձերին: Նրանց գոնե ակնհայտ բաները բացատրելու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր գործերի համար: Կհասկանաք՝ ինչպես արագ գլուխ հանեք դրանցից: Կարևոր է ուշադիր լինել մանրուքներին. եթե հիմա չանեք դա, հետո ստիպված եք լինելու վերադառնալ ինչ-որ բան ուղղելու կամ վերամշակելու համար: Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ կիմանաք, թե ինչով արժեր զբաղվել, բայց ուշադրություն պահանջող գործերը տհաճ կթվան ու դրանք հետաձգելու գայթակղություն կառաջանա: Դիմադրեք: Հիմա պետք է լրջություն ու պատասխանատվություն դրսևորեք գոնե նրա համար, որ դա ցույց տաք շրջապատողներին. շուտով նրանցից ինչ-որ հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսը համեստ, բայց տեղին դրամական մուտքեր է խոստանում: Բարենպաստ ժամանակ է ֆինանսական հարցերը լուծելու ու գործարքներ կնքելու համար: Նույնիսկ կոմերցիոն գործունեությունից հեռու Աղեղնավորները կհասկանան, թե ինչպես կարելի է արագ մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած օրը վատ չի դասավորվի՝ դուք անհանգստության համար բազում առիթներ կգտնեք: Կթվա, թե հաջողությունը շուտով երես է թեքելու ձեզանից, և դուք կշտապեք ավարտին հասցնել սկսած գործերը: Բայց արժեր լրիվ հակառակն անել. չհուզվել, չշտապել ու չկորցնել հաջողության հանդեպ հավատը: Մտածեք, թե ինչը կարելի է հետաձգել ու աշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ամենաբարդ խնդիրներից:

Շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, և դուք կփորձեք չմերժել նրանց: Սակայն նկատի ունեցեք, որ բոլոր խնդիրները այսօր լուծել չի ստացվի. ինչ-որ բան ավելի օգտակար կլինի հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա մեծ մասը լավ կանցնի: Բացառություն կլինեն առավոտվա մի քանի տհաճ պահերը. հնարավոր են խնդիրներ հարազատների հետ շփումներում, ցավալի թյուրիմացություններ, պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: Բայց ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, ժամանակին ուղղել սխալներն ու հաշտեցնել նրանց, ովքեր հասցրել էին վիճել:

Հետաքրքիր վայրերում լինելու, հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում նաև նոր ծանոթությունները: Սակայն այստեղ պետք է զգոն լինեք. ձեր համակրանքը շահել փորձող բոլորին չէ, որ կարելի է վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրումներից խուսափել չի ստացվի, բայց հաճելի հույզեր էլ շատ կլինեն: Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող լավ նորությունները, հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Որոշ Ձկներ կհաշտվեն հարազատների կամ հին ծանոթների հետ, որոնց հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ կլինի: Ձեզ համար կենտրոնանալը, առաջնահերթությունները դնելն ու կարևոր մանրուքները նկատելն ավելի հեշտ կլինի: Հին ընկերները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց խնդրանքները: Այն, ինչ կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Понравилась статья? Поделиться с друзьями: