ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18

Խոյ. Օրը բարենպաստ է մի շարք առումներով: Այն առավելապես հարմար է ցանկացած շփման համար` ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Հանդիպումներն անցնում են բավական հաճելի, ձեզ հաջողվում է ստանալ զրուցակիցների աջակցությունը և նրանց ուշադրությունը բևեռել այն գաղափարների և նախագծերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր` ոչ զգալի, սակայն հաճելի: Հավանական է նոր հետաքրքրությունների առաջացում, դուք մեծ հաճույքով եք ձեր առջև բացում այն ոլորտներն ու բնագավառները, որոնք նախկինում ձեզ համար փակի տակ էին:

Ցուլ. Աշխատանքի համար սա ամենաբարենպաստ օրը չէ` չնայած դուք ակտիվ եք և ձեռնամուխ եք լինում գործերին, սակայն` ոչ այն խանդավառությամբ, որը կապահովեր դրանց որակյալ ու ժամանակին ավարտը:  Շատ խնդիրներ մնում են չլուծված, սակայն դա ձեզ քիչ է անհանգստացնում: Փոխարենը ձեզ ավելի շատ մտահոգում են ձեր անձնական գործերը, և պետք է ասել` ոչ անհիմն, քանի որ ձեր մերձավորների հետ հարաբերություններում ծագել են լուծում պահանջող խնդիրներ:Գործում եք դուք բավական խելամիտ, այդ իսկ պատճառով էլ լուրջ սխալներ թույլ չեք տալիս: Եթե անգամ որոշ դեպքերում դուք կտրուկ եք լինում, մտերիմները չեն նեղանում, քանի որ ծանոթ են ձեր բնավորությանը:

Երկվորյակներ. Այսօր դուք անհամբեր և նյարդային եք, ձեզ հետ գործ բռնել կարող է միայն անսահման համբերատար կամ ներողամիտ մեկը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են կարևոր որոշումներ, հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ, դրանով իսկ ձեռք բերելով նոր հակառակորդներ: Ծագում են ֆինանսական դժվարություններ, ընդ որում` հիմնականում ձեր մեղքով, քանի որ դուք ծախսում եք շատ ավելի, քան կարող եք ձեզ թույլ տալ:Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար` փորձելով ստանալ նրանց հովանավորությունը, դուք մեկը մյուսի ետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր ձեռնարկումների վրա:

Խեցգետին. Բարդ ու հոգնեցուցիչ օր է: Անգամ ամենապարզ խնդիրների լուծումը սովորականից ավելի շատ ժամանակ է խլում: Դժվարությունները ծագում են ինչպես գործնական, այնպես էլ` անձնական հարաբերություններում` դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում հանդեպ անկեղծ համակրանք եք տածում: Հույս ունենալով լեզու գտնել ղեկավարության հետ, կամ բարեհաճ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, դուք համառորեն ցուցադրում եք ձեր արժանիքները, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում:Ցանկալի չէ զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, իսկ գործարքներ կնքել պետք է մեծ զգուշավորությամբ:

Առյուծ. Օրն իրենով վատը չէ, սակայն աշխատել, չգիտես ինչու, չի ստացվում: Ինչ-որ գործեր, իհարկե, արվում են, սակայն ուշադրություն պահանջող գործերին դուք մոտ չեք գալիս, քանի որ չեք հավատում ձեր ուժերին: Արժե օգնության դիմել գործընկերներին, կամ աշխատակիցներին` ձեզ կաջակցեն և շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, պարգև` նախկինում արված գործի դիմաց: Ցանկալի չէ այցելել պետական հաստատություններ, գործ ունենալ չինովնիկների և իշխանության ներկայացուցիչների հետ: Գնումները դժվար թե հաջող լինեն:

Կշեռք. Այսօր դուք ցանկացած խնդրի մոտենում եք ստեղծագործաբար, ձեր բազմաթիվ արարքներ զարմացնում են շրջապատին: Դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, սակայն դրանց մոտենում եք այնպիսի ճանապարհներով, որոնց մասին ուրիշները անգամ գլխի չեն ընկնում: Օրը հարմար է գործնական բանակցությունների և պոտենցիալ աշխատատուների հետ հանդիպումների համար, կարելի է հասնել համագործակցության` ձեզ համար ձեռնտու  պայմանների:Օրը հարմար է ճշգրիտ և բնական գիտություններով զբաղվելու և ընդհանրապես` ուսման համար: Դու լրջամիտ եք, և դա ձեզ հատկապես հմայիչ է դարձնում նրանց աչքերում, ովքեր չեն սիրում թեթևամիտ և մակերեսային մտածողություն:

Կարիճ. Հարմար օր է արդյունքներ ամփոփելու և ապագայի շուրջ մտորելու համար: Դուք չեք դրսևորում նախաձեռնություն գործերում, ինչով փոքր-ինչ տխրեցնում եք ղեկավարությանը, սակայն չեք մոռանում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունների մասին: Կարող են տարաձայնություններ ծագել գործընկների հետ, սակայն փոխհամաձայնության արագ կգաք: Օրը հարմար է հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, կարելի է վերջ դնել վեճերին ու թյուրիմածություններին: Նշանի սիրահարված ներկայացուցիչները կկարողանան ուրախացնել իրենց <կեսին>, իսկ միայնակներին հաճելի անակնկալ է սպասում:

Աղեղնավոր. Հիանալի օր է շփումների, հանգստի, աշխարհիկ միջոցառումների համար: Ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, պատահական չէ, որ բավական հիացած հայացքներ ձեզ ուշի ուշով հետևում են: Ամենուր, որտեղ դուք հայտնվում եք, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են շփվել ու սիրախաղով զբաղվել ձեզ հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որը ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:  Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, ոչ մի խանդավառություն չեն առաջացնում այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում չեն պահանջում: Այսօր դուք հակված եք չմտածված գնումներ անել, օրինակ` գնել հագուստ, որը երբեք չեք հագնելու:

Այծեղջյուր. Բազմաթիվ մանր թյուրիմածությունները խանգարում են ձեզ շարժվել դեպի նպատակը, այսօր լուրջ հաջողությունները իրատեսական չեն: Հնարավոր են վեճեր աշխատակիցների հետ, թյուրիմածություններ` աշխատավայրում: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց թույլ են տալիս կտրուկ արտահայտություններ անել ղեկավարության և գործընկերների հասցեին, դրանով իսկ իրենց պրոֆեսիոնալ դիրքերը խոցելի դարձնելով: Շատ դժվար օրվա կտրվածքով է ինչ-որ բան պլանավորել, քանի որ հանգամանքներն արագ փոխվում են, ստիպված եք լինելու հարմարվել, ընթացքում փոփոխել ձեր գրաֆիկը:

Ջրհոս. Այսօր դուք անվերջ մղվում եք դեպի այն ամենն, ինչը ձեզ հիասքանչ է թվում, և դրա համար երբեմն պետք է լինում թանկ վճարել: Նշանի որոշ ներկայացուցիչներ անում են իրենց գրպանին ոչ համապատասխան գնումներ, մյուսներն էլ` տիտանական ջանքեր են թափում, որպեսզի մերձենան այն մարդու հետ, ում հետ մեկ անգամ չէ, որ ապարդյուն փորձել են լեզու գտնել: Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար, սակայն նկատի ունեցեք, որ դուք շատ զգայուն եք քննադատության հանդեպ և լրջորեն կվրդովվեք, եթե որևէ մեկը ըստ արժանվույն չգնահատի ձեր աշխատանքի պտուղները:

Ձկներ. Բարենպաստ և հետաքրքիր օր է: Դուք հեշտությամբ եք հասնում հաջողության, այդ թվում և` ձեզ համար բոլորովին նոր ոլորտներում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք հեռանկարային կլինեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական առումով: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետական օրգանների ներկայացուցիչների հետ շփումների համար:Կենսական ներուժը ցածր է, և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ: Այնպես որ` խուսափեք ծանրաբեռնվածություններից և մի փորձարկեք ձեր օրգանիզմը` ցանկացած ավելորդությունից ավելի լավ է խուսափել:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: