ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՐՏԻ 21

Շ

Խոյ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ:Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա:Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը:Հիշեք որ մեծագույն սխալ գործած կլինեք եթե սկսած գործերը կիսատ թողնեք Փորձեք առավել նպատակասլաց լինել:Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը:Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար:Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Ցուլ: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել:Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել:Փորձեք չընկճվել,ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար:Երբ ամեն բան կարգավորվի,կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ:Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի:Այսօր հաջող զուգադիպությունները,հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ:Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Երկվորյակ:Դժվարությունները շատ շուտով կավարտվեն:Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել միայն թե որոշումներ կայացնելիս,առավել զգույշ եղեք:Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը նաև գնումները:Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել,կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Խեցգետին: Այսօր շատ բան կախված է նրանից թե որքան ողջամիտ կգտնվեք:Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք:Այսօր ճիշտ կվարվեք եթե հանգստություն պահպանեք ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում:Սիրահարված Խեցգետիններին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ դա դրական կազդի հարաբերությունների վրա:Իսկ եթե դեռևս միայնակ եք ապա կարող եք միջոցառումների մասնակցել նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

Առյուծ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է:Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն:Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք:Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի:Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից ովքեր աշխատում են սուր գործիքներով էլեկտրական սարքավորումներով:Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ:Ընթացքում ամեն բան կպարզաբանվի սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Կույս: Օրը բարեհաջող կդասավորվի:Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է:Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն,կգտնեն մարդկանց,ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի նաև կարող են հաջող գնումներ կատարել:Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք:Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ,սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ ի դեպ՝ձեր մեղքով:Հակված եք բարդացնել իրավիճակը սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն:Չափազանց զգայուն եք ուշադիր՝մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Կշեռք: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն:ճիշտ կլինի եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից:Փորձեք խնայողություններ անել,զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ:Հետևեք մտերիմների խորհուրդներին անգամ եթե դրանք ձեր սրտով չեն:Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել ձեր սեփական շահերը ինչի համար հետագայում չեք զղջա:

Կարիճ: Օրը բարեհաջող կդասավորվի եթե ողջամտություն դրսևորեք զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք:Հիշեք ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու հաջողության հասնել չի ստացվի:Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ,ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ:Հավատացեք ձեր ջանքերը բարձր կգնահատվեն:Զգացմունքային դաշտը կայուն է:Բարձր տրամադրություն կպահպանեք,շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ:Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու անմոռաց ժամանց կազմակերպելու համար:Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն:Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ:Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք:Կարող եք որոշ գնումներ կատարել իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի:Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք:Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է:Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել:Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի:Գործուղումները ցանկալի չեն խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել:Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի:Թեև աստղերն առանձնապես երես չեն տա սակայն սեփական համառության շնորհիվ հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել:Գործնական եք տրամադրված անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Ջրհոս: Այսօր շտապել չարժե Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝առավել ուշադիր եղեք:Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ:Նոր անհրաժեշտ տեղեկություններ կստանաք կհանդիպեք մարդկանց ովքեր պատրաստ են աջակցել ձեզ:Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ լուծել որոշ մասնագիտական հարցեր:
Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ,կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է նոր գաղափարներ կծնվեն:

Ձկներ: Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից:Գործընկերները սիրով կօգնեն ձեզ:Ընկերներից ևս աջակցություն կստանաք:Կարող եք գնումներ կատարել ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ վեճեր:Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց:Ընտանիքում խնդիրներ չեն լինի,իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: