Խոյ:
Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել,ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստաց նող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել:Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից: կարող եք կարգի բերել բնակարանը, որոշ փոփոխություններ կկատարել կահույքի դասավո րության հե կապված: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց մի թողեք և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կգործեք:
Ցուլ:
Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուս ափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրե լիի հետ շփվելու և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություն ներով:
Երկվորյակ:
Այսօր խոսելու, հակադրվելու, իճելու հակում ունեք: Հաճախ մի բան ասում եք, հետո՝ մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերն այսօր ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք նույնիսկ կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբե րել: Հնարավոր են սիրավեպեր:Կհասցնեք թե թե սիրած գործով զբաղվել և թե հանգստանալ, երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ: Արժե զբաղվել հասարակության համար օգտակար գործերով, կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:
Խեցգետին:
Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համա խոհ ների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորելու, ինքնակրթու թյամբ զբ աղվելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն,անկասկած, կգնահատվեն:
Առյուծ:
Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է այն բանից, թե ինչպիսի համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք:Հակված եք գերագ նահա տել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ձեզ, դիմեք հարազ ատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: Խուսափեք չնախատեսված գնումներից և թանկարժեք զվարճանքներից: Ուղևորության մեկնել չար ժե:
Կույս:
Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին, հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակա հարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է օտար միջավայրում ինքնադրսևորվելու համար:Հնարավոր են հետաքր քիր ծանոթություններ, սիրային արկածներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստա նան:
Կշեռք:
Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի,մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մա րդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Հաջող օր է կահույք, ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու համար: Կարող եք բնակարանի առաջիկա վերանորոգման շուրջ հարցեր քննարկել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ընտանիք կազմելու, սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու որոշում կկայացնեն:
Կարիճ:
Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփ ումից նոր մտահաղացումներ կծնվեն:Օրվա երկրորդ կեսին կարող եք մի կողմ դնել բոլոր խնդիրները,կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ զվարճանալ: Նման վարքի համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերը կարճ ժամկետում ավարտին կհասցնեք:
Աղեղնավոր:
Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամտի նոր աղբյուր կգտնեն:Հրաշալի օր է սիրելիների հետ շփվ ելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատ մամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում, հավանական է, հոգնածություն զգաք:
Այծեղջյուր:
Հին հարցերը չպարզաբանած՝նոր խնդիրներ եք ստեղծում:Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտ նվելով:Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:
Ջրհոս:
Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկություն ների դիմել, բայց նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկա: Աստղերն այսօր ձեր կողմից են, և նրանց բարերար ազդեցությունն արդեն բավարար է, որ իրադարձությունները զարգանան բարենպաստ հունով:Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն:
Ձկներ:
Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե: Այսօր ամեն պահի կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ: Իսկ եթե որևէ միջոցառման եք մասնակցում, ապա առիթը բաց մի թողեք շփվելու ազդեցիկ մարդկանց հետ : Չի բացառվում, որ ապագա աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկ ստանաք:Նպատակահարմար օր է սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար:Հանրային ելույթները լավ կանցնեն, սակայն սիրային հարաբե րություններում, հնարավոր է,խանդը գլուխ բարձրացնի, և տհաճ խոսակցությունների առիթ ունենաք: