ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆԻՍԻ 7

Խոյ: 

Այսօր,որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել:Բոլոր հարցերում հաստատակամություն  դրսե-վորեք ,  հիշեք ,  այսօր զիջումների ժամանակը չէ : Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել,և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով: Հրա-շալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստավում նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ  այցելելու համար:

Ցուլ: 

Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքըր-քրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ,որ հեշտությամբ կգտնեք համախոհներ,ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտա-հաղացումները:Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչ-ներին որքան էլ հաճելի  է ձեր ուշադրությունը, այնուամենայնիվ այդ ամենին լուրջ չեք վերաբերվի: Եվ, ընդհա-նուր առմամբ, ձեր մոտեցումը ճիշտ է, քանզի բուռն սիրավեպ սկսելու հավանականությունն այսօր շատ քիչ է:

Երկվորյակ: 

Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա:Բացի այդ,մտերիմները ևս կծանրաբեռ-նեն ձեզ իրենց, անհապաղ լուծումներ պահանջող, խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակ-ներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ  կիրառելուց:Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յու-ղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Խեցգետին:

Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛  ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավ-չություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկու-սանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերա-կանգնել ուժերը:Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝  հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը

Առյուծ:

Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգի-տեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել:  Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց ՝ձեզ շե-ղելու, մոլորեցնելու փորձերին:Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առա-վել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Կույս:  

Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի:  Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները,  ի դեպ՝  չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարա-վոր  է զղջաք ՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու , սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կշեռք:  

Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ:  Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդի-սանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների  հետ:

Կարիճ:

Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել  ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող  աշ-խատանքի վրա:Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն,սակայն գործի հիմնական պատաս-խանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի ո-րոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները այդ իսկ պատճառով էլ հաճախ սը-խալվում են:Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:  Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Աղեղնավոր: 

Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամա-նակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինք-ներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանութ-յուններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, ոչ մի դեպքում, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Այծեղջյուր: 

Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված,  բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավոր-վեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր  ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն,ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այս-օր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից,կարող են անիրագործելի թվալ, սակայն,  հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք:Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարա-յին շահույթ:

Ջրհոս: 

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ:Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկա-նում եք  ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդ-լայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավա-ռությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է  ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ  համագործակցութ-յունն արդյունավետ կլինի:Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Ձկներ: 

Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմ-ները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: