ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 27

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատերի համար դժվար կլինի որոշակիություն մտցնել նպատակների ու պլանների մեջ։ Գործերում խառնաշփոթը կնյարդայնացնի։ Շրջապատին կթվա, թե դուք միայն սեփական գործերով եք հետաքրքրվում, չեք նկատում ուրիշների խնդիրները։ Չեն բացառվում տարօրինակ, անբացատրելի վիրավորանքները և դժվարությունները մտերիմների հետ շփումներում։

Պետք չէ քննարկել ընտանեկան խնդիրները։ Այդպես ոչ միայն լուծում չեք գտնի, այլ նաև կարող եք փչացնել հարաբերությունները։ Կենտրոնացեք պրակտիկ խնդիրների վրա։ Դրանցից հիանալի գլուխ կհանեք։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփման մեջ խնդիրները չեն բացառվում։ Սովորականից հաճախ չեք հասկացվի։ Ձեր նկատողությունները սխալ կմեկնաբանեն։ Ամենից դժվարը զգայուն, խոցելի մարդկանց հետ լեզու գտնելը կլինի։ Ձեր բոլոր նկատողությունները նրանց վիրավորական կթվան։

Օրը բարենպաստ է ինքնուրույն աշխատանքի համար։ Հաջողության կհասնեք գործերում, որոնց վրա կկենտրոնանաք, կկարողանաք գլուխ հանել խճճված ու ոչ միանշանակ իրավիճակներից։ Ինչ-որ նոր բան իմանալու շանս կունենաք։ Բաց մի թողեք այն։ Ստացված ինֆորմացիան շուտով պետք կգա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Սա ոչ կառուցողական վեճերի, փոխադարձ պահանջների ժամանակ կլինի։ Չեն բացառվում գործերում սխալները, չմտածված արարքները, որոնք լուրջ կորուստների կհանգեցնեն։ Սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք, բայց այն ստանալը հեշտ չի լինի։ Այստեղ կարող եք հույս դնել ամենամտերիմների վրա։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունն էլ կմեծանա։ Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի ծանոթություններ։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, ովքեր նման չեն ձեզ։ Դա կօգնի շատ բաների նորովի նայել։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենաբարենպաստ օրը չի լինի, բայց ուժ ու էներգիա կունենաք դժվարությունները հաղթահարելու համար։ Սովորականից հաճախ ստիպված եք լինելու անել այն, ինչի ցանկությունը չունեք։ Բայց վստահ կլինեք, որ նպատակին հասնելու համար արժեր ջանքեր գործադրել։ Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր հնարավորություններ կբացվեն։ Այստեղ կարևոր է ուշադիր լինել ու չկորցնել շանսը։

Կարող եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել կամ գոնե փորձել անել դա։ Աշխատեք չշտապել։ Ինչքան մտածված լինեն ձեր գործողությունները, այնքան քիչ կլինի սխալների հավանականությունը։ Մտերիմները պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ։ Շատ Առյուծների հյուր կգա ոգեշնչվածությունը։ Նշանի ներկայացուցիչները նոր գաղափարների պակաս չեն ունենա։ Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել վաղուց հանգիստ չտվող խնդիրը կամ ելք կգտնեք բարդ, խճճված իրավիճակից։

Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն օգնության խնդրանքով։ Աշխատեք չմերժել նրանց։ Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգտակար կլինի։ Ուշադիր է պետք լինել ուղևորությունների ժամանակ, հատկապես՝ եթե դրանք պլանավորված չեն։ Հնարավոր են փոքրիկ, տհաճ միջադեպեր։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է խուսափեք վեճերից։ Դա այսօր հեշտ չի լինելու, քանի որ շրջապատը հաճախ համաձայն չի լինի ձեզ հետ։ Հիշեք, որ գործով ձեր ճշմարտացիությունն ապացուցելն ավելի հեշտ է, քան դա խոսքերով անելը։ Պետք չէ վախենալ բարդ աշխատանք ու նոր գործեր ստանձնելուց։ Ամեն ինչից հիանալի գլուխ կհանեք։ Պարզապես մի շտապեք ու աշխատեք քիչ շեղվել, և այդ դեպքում ոչինչ աչքաթող չեք անի։

Ամենահեշտ օրը չէ մտերիմների հետ շփումների տեսանկյունից։ Իրենց մասին կհիշեցնեն հին վիրավորանքները, և դա, իհարկե, կխանգարի ընդհանուր լեզու գտնել։ Երբեմն չի հաջողվի նույնիսկ ամենաանմեղ թեմայի մասին հանգիստ զրուցել։ Բայց երեկոյան ամեն ինչ կհեշտանա։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, փորձարկումներ անել, այնպիսի բաներ անել, որոնք առաջ ձեր մտքով անգամ չէին անցնի։ Երբեմն բարդ է լինելու, բայց չեք բողոքի։ Եվ դա ճիշտ կլինի։ Օրը հարմար չէ ապրումներով կիսվելու համար։ Շրջապատն ինչքան քիչ իմանա ձեր թուլությունների մասին, այնքան ավելի լավ։

Ցանկալի չէ այսօր երկարատև ուղևորություններ պլանավորել։ Դրանք հոգնեցուցիչ կլինեն։ Գնումներն էլ լավ է հետաձգել, քանի որ հիմա հակված կլինեք շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնք ավելի էժան կարող էիք գնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար։ Շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք; Գաղափարներով կիսվեք հին ծանոթների հետ։ Աջակցություն կստանաք, որն ավելորդ չի լինի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անակնկալներ, նվերներ ու դրամական մուտքեր։ Ընդհանրապես, աստղերն այսօր ձեր կողմից կլինեն։ Աշխատեք նրանց աջակցությունը առավելագույնս արդյունավետ օգտագործել։

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք գործընկերների հետ։ Տանից հեռու գրավիչ սիրային պատմություն կսկսվի։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենահեշտ օրը չի լինի, բայց այն բոլոր դեպքերում հաջող կլինի։ Հաճախ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել նույնիսկ ամենահամեստ հաջողություններին հասնելու համար։ Բայց բավականաչափ էներգիա կունենաք խոչընդոտները հաղթահարելու ու ուզածին հասնելու համար։ Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, որոնց շնորհիվ նորովի կնայեք սովորական իրերին, այլ կերպ կգնահատեք անցյալի իրադարձությունները։

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի մասին զրուցելու համար։ Ձեր զրուցակիցները գործի մասին մոտավոր պատկերացում կունենան, բայց դա ձեզ չի խանգարի նրանց պիտանի խորհուրդներ տալ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ապրումներով լի կլինի։ Հաճախ այդ ապրումները հիմքերից զուրկ կլինեն, կանհանգստանաք այնպիսի բաների համար, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Հազվադեպ դեպքերում խնդիրները իրական կլինեն, բայց, միևնույն է, այնքան լուրջ չեն լինի, որքան որ ձեզ են թվում։ Այնպես որ՝ աշխատեք քիչ անհանգստանալ ու ավելի շատ գործել։ Մեծ հաջողությունների հասնելու շանս կա։

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն ու թույլ կտան չպլանավորված, բայց շատ հաճելի գնումներ անել։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները, բայց դրանք լուրջ կոնֆլիկտների չեն հանգեցնի։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կձգտեք հնարավորինս արագ ստանալ ուզածը, կշտապեք ու կաշխատեք ոչինչ չհետաձգել։ Երբեմն դա կօգնի հետևում թողնել մրցակիցներին ու մյուսներից շուտ ստանալ անհրաժեշտ արդյունքը, բայց ավելի հաճախ դա սխալների կհանգեցնի։ Այնպես որ՝ դանդաղ առաջ գնացեք, ժամանակ տվեք ձեզ իրավիճակից գլուխ հանելու համար։ Կշռադատեք ամեն քայլը։

Ֆինանսական պատկերը բարենպաստ չի լինի։ Սա ամենալավ օրը չէ խոշոր գնումների համար։ Պետք չէ նաև գումարը ներդնել բիզնեսում, հատկապես՝ ուրիշի բիզնեսում։ Ամենայն հավանականությամբ այն եկամտաբեր չի լինի։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատավայրում խնդիրներ կծագեն։ Նույնիսկ սովորական գործերն այսօր սովորականից ավելի բարդ ու հոգնեցուցիչ կլինեն։ Բոլոր դեպքերում պետք չէ հետաձգել դրանք կամ ուրիշին հանձնարարել։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Աշխատեք ավարտին հասցնել սկսածը, կես ճանապարհին չկանգնել։

Օրվա երկրորդ կեսն առաջինից հեշտ կլինի։ Կայուն հուզական վիճակում կլինեք, կփոխվի ձեր վերաբերմունքը շատ դժվարությունների նկատմամբ, որոնց վերջին շրջանում բախվել էիք։ Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերներն ու հետաքրքիր ծանոթությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: