ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆԻՍԻ 21

Խոյ. Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:

Ցուլ. Օրը նշանի որոշ ներկայացուցիչներին խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Երկվորյակներ. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Խեցգետին. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ’ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և’ ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Առյուծ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես’ շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները’ անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը’ ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով:

Կույս. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և’ անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ, և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ’ շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում’ մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում’ պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Կարիճ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան: Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Աղեղնավոր. Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

Այծեղջյուր. Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

Ջրհոս. Բավական անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, և փոխարենը` օգնում կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Ձկներ. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: