ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բավականին բարդ կլինի, եթե լուրջ չտրամադրվեք։ Լավ է խուսափել թեթևամտությունից։ Բացի այդ, շատ կարևոր է խոսքերը քամուն չտալ ու ճիշտ ժամանակին կատարել խոստումները։ Մի հիասթափեցրեք այն մարդկանց, ովքեր վստահում են ձեզ։

Մի շտապեք ֆինանսներին վերաբերող որոշումներ ընդունել։ Հավանական են անհաջող գնումներ, զուր ծախսեր։ Պետք չէ հույս դնել արագ գումար աշխատելու վրա, մասնակցել կասկածելի միջոցառումներին։ Շրջապատի հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի, բայց եթե զուսպ ու նրբանկատ լինեք, շատ լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչ-ինչ դժվարությունները չեն բացառվում, բայց բոլոր դեպքերում դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի, այնպես որ՝ կարող եք շատ նախաձեռնություններում հաջողության հույս ունենալ։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք։ Շրջապատը լավ կընդունի ձեր գաղափարները, հաճախ կօգնի կյանքի կոչել դրանք։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Կկարողանաք չպլանավորված գնումներ անել, մտերիմներին ուրախացնել անակնկալներով։ Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր մարդկանց հետ ծանոթություններ է խոստանում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին շատ բան հնարավոր կթվա, բայց ժամանակի հետ կպարզվի, որ գերագնահատել եք ձեր ուժերը։ Այնպես որ՝ պարտավորություններ ստանձնելուց առաջ լավ մտածեք ու խոստումներ մի տվեք։ Դրանք կյանքի կոչելը դժվար կլինի։ Չեն բացառվում թյուրիմացություններն աշխատանքի մեջ։ Ամեն ինչից գլուխ հանելու համար համբերատարության կարիք կլինի։

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի։ Այն հաճելի զուգադիպություններ, անսպասելի նվերներ է խոստանում։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց կարոտել եք, սիրելիի հետ քննարկել կարևոր հարցերը։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վեճեր ու տարաձայնություններ սովորականից շատ կլինեն։ Ե՛վ աշխատավայրում, և՛ աշխատանքից դուրս դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը, երբեմն ձեզանից դժգոհ կլինեն ամենամտերիմ մարդիկ։ Բայց, միևնույն է, ինքնատիրապետումը չեք կորցնի, կաշխատեք պահպանել կառուցողական տրամադրությունը։ Հենց դրա համար էլ լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել։

Հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու, օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի։ Նկատի առեք, որ լավ տպավորություն թողնելն այսօր բարդ կլինի։ Վերջին դերը չի խաղա ձեր արտաքին տեսքը։ Դրան հատուկ ուշադրություն դարձրեք։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ ու հետաքրքիր օր է։ Այն թույլ կտա շատ բանի հասնել։ Աշխատեք ինքնուրույն գործել․ այդպես անհրաժեշտ արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի։ Հատկապես հեշտ կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող գործերից գլուխ հանելը։ Ցանկացած հարցին մի քանի տեսանկյունից մոտենալու ձեր կարողությունը կօգնի առաջ անցնել մրցակիցներից։

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ։ Հավանական են հաջողություններ ուսման ու ստեղծագործ գործունեության մեջ։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը անսպասելի իրադարձություններ կբերի։ Մյուսներին տեղի ունեցողը կստիպեր հուզվել, իսկ ձեզ կոգևորի, կօգնի նորովի նայել սովորական բաներին։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները։ Կհաջողվի միավորել մարդկանց, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։ Նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք հասնել դրված նպատակներին։

Աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ կունենաք։ Չի բացառվում, որ փոխվեն ձեր անձնական պլանները, կվերանայեք առաջնահերթությունները, երբեմն նույնիսկ կհրաժարվեք նպատակներից, որոնք դրել էիք ձեր առաջ։ Կարևորը ձեր ուժերի հանդեպ հավատը պահպանելն է։ Հաճախ հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են ամեն ինչ սրտին մոտ ընդունել։ Ապրումներն ու հուզումները կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Չեն բացառվում սխալները, արարքներն ու որոշումները, որոնց համար հետո կզղջաք։ Մի շտապեք վստահել նոր ծանոթներին․ վտանգ կա, որ նրանք կփորձեն օգտագործել ձեզ ի շահ իրենց հետաքրքրությունների։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, որոշակիություն մտցնել պլանների ու ապագայի նպատակների մեջ։ Շատ Կշեռքներ կստանան մտերիմների աջակցությունը, և այն շատ կարևոր կլինի նշանի ներկայացուցիչների համար։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար։ Հեշտ կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը, շատերին դուր կգաք։ Մարդիկ, ովքեր ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը։ Շատ Կարիճների առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն։ Նշանի ներկայացուցիչները չեն կորցնի իրենց շանսն ու կհասնեն հաջողության։

Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները։ Դրանք լավ կընթանան։ Օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում, որ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցությամբ շուտով կյանքի կկոչեք համարձակ պլանները։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է աշխատանքի, գործնական ու ֆինանսական հարցերի լուծման համար։ Ակտիվությամբ լի կլինեք, լավատես կլինեք, կհավատաք, որ շուտով հաջողության եք հասնելու։ Ձեր տրամադրությունը կփոխանցվի շրջապատին, շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը։ Լավ կանցնեն գործնական հանդիպումները, չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորված ծախսեր։ Գնումներ մի արեք։ Դրանք հազիվ թե հաջող լինեն։ Լավ հանգստանալու, ժամանակը մտերիմ մարդկանց հետ անցկացնելու հնարավորություն կունենաք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հագեցած կլինի օրվա սկիզբը։ Այս հատվածում ուշադրություն կպահանջեն գործերը, ընդ որում՝ նաև նոր առաջ եկած գործերը։ Իրավիճակից արագ գլուխ հանել չի ստացվի, չի բացառվում, որ սկզբում սխալներ անեք, բայց հետո կկարողանաք արագ ուղղել դրանք։ Հաճախ կօգնեն հին ծանոթները՝ մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։

Ավելի ուշ հանգիստ ժամանակ կգա։ Հնարավորություն կունենաք հիշել նախկին նախասիրությունների մասին, հանդիպել հին ընկերների հետ, ինչ-որ հետաքրքիր ու չհոգնեցնող գործով զբաղվել։ Հավանական են լավ նորություններ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջողությունների հասնելն այսօր սպասվածից դժվար կլինի։ Հաստատակամության կարիք կլինի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակիցների դեմ։ Նրանց հաղթելու համար պետք է խորամանկության դիմեք։ Օրվա կեսին պետք է կենտրոնանաք ֆինանսական հարցերը լուծելու վրա։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան վստահ կզգաք ձեզ ու այնքան ավելի շատ կհետաքրքրվեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններով։ Ինչ-որ կարևոր ու օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, սիրային պատմության սկիզբը։

Понравилась статья? Поделиться с друзьями: