ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14

Խոյ

Հազիվ թե այսօր ինչ-որ բան կարող է վախեցնել կամ շեղել ձեզ: Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել և չեք հրաժարվում ձեր պլաններից, նույնիսկ եթե ինչ-որ բան սխալ է ընթանում: Նոր խնդիրները հետաքրքիր են, դուք չեք հետաձգում դրանց լուծումը: Սովորական գործերին լուրջ եք մոտենում և սխալներ թույլ չեք տալիս: Ուրիշներին դուր է գալիս ձեր լավատեսությունը: Շատերը ուրախ կլինեն ձեզ հետ շփվել, միասին ժամանակ անցկացնել կամ զբաղվել ինչ-որ հետաքրքիր գործով: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկները:

Ցուլ

Հանգիստ օր է: Այն հարմար է հանգստի համար: Կարևոր գործեր ավելի լավ է չպլանավորել: Դրանց վրա կենտրոնանալը կարող է դժվար լինել, սխալների հավանականությունը բարձր է: Մի օգտագործեք չստուգված տեղեկությունները: Ւնչ-որ մեկը կարող է հատուկ մոլորեցնել ձեզ թյուրիմացությունների մեջ գցել: Ընկերները սիրով կօգնեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Կարելի է գնալ ճամփորդության: Դրանք բազմաթիվ նոր տպավորություններ ու վառ զգացմունքներ կտան: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան կրկին լինել այն վայրերում, որոնք նրանց երբևէ դուր են եկել։

Երկվորյակ
Դուք պետք է մի քիչ հանգստանաք, վերականգնեք ուժերը, ինչպես նաև կազմեք գործողությունների պլան: Այսօր ավելի լավ է չպլանավորել կարևոր բան: Փորձեք առավելագույնս հանգիստ լինել։ Խուսափեք վեճերից և՛ աշխատանքում, և՛ տանը: Եթե կառաջանան ինչ-որ կոնֆլիկտներ շրջապատի հետ, հարաբերությունները կարգավորելը դժվար կլինի: Չի բացառվում բարդություններ գործերում: Կարող է դժվար լինել մանրամասն ուշադրություն պահանջող աշխատանքի վրա կենտրոնանալը: Գործընկերների հետ հանդիպումները դժվար թե ցանկալի արդյունք ունենան։

Խեցգետին
Ամեն ինչ չէ,որ հեշտ է տրվում: Դուք ավելի լավ է զգույշ լինեք, հրաժարվեք ռիսկային նախագծերից և բարդ գործերից: Նախքան ինչ-որ բան նոր ձեռնարկելը, ավարտին հասցրեք նախկինում սկսածը: Կարող են օգտակար լինել ձեր փորձն ու գիտելիքները, սակայն, պետք է սովորեք ուրիշներից: Ինչքան շատ ինֆորմացիա ստանաք,այնքան լավ: Կարևոր է հետևողական լինել շփումներում: Խուսափեք կասկածելի կապերից, փորձեք գործ չունենալ ոչ վստահելի մարդկանց հետ: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել, կապել ձեզ ֆինանսական պարտավորությունների։

Առյուծ
Ամեն ինչ չէ,որ հեշտ է տրվում, բայց ձեր պլանները չեն պակասում:Նույնիսկ եթե շատ բան այնպես չի ընթանում, ինչպես նախատեսված է, դուք չեք հանձնվում: Ուրիշներին դուր է գալիս ձեր հաստատակամությունը: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Հնարավորություն կունենաք ձեր գաղափարներով հետաքրքրել նրանց, ումից շատ բան է կախված։ Դուք կարող եք գտնել ազդեցիկ դաշնակիցներ և նրանց աջակցությամբ կհաջողվի հաջողության հասնել: Կհաջողվի մտերիմների հետ հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը։ Կոնֆլիկտներ չեն ծագի: Դուք փոխզիջում կգտնեք: Հնարավոր են դրամական ձեռքբերումներ:

Կույս
Օրվա սկզբին զգույշ եղեք: Այս պահին հեշտ չէ պահպանել ինքնատիրապետումը, հանգիստ արձագանքել տեղի ունեցածին: Որոշ Կույսեր կսկսեն զայրացնալ շրջապատի վրա: Բայց կանցնի մի փոքր ժամանակ և իրավիճակը կփոխվի, դուք ձեզ ավելի վստահ և հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի։ Դուք կարող եք վերադառնալ գործերին և դրանք ավարտին հասցնել: Դա համառություն կպահանջի: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները, այդ թվում ՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև պարտքերի վերադարձը, որոնց մասին դուք արդեն մոռացել եք։

Կշեռք
Օրվա սկզբին զգույշ եղեք: Ավելի լավ է գնումներ չկատարել, չընդունել ոչ մի որոշում, որոնք վերաբերում են գումարին և չկապել ձեզ պարտավորություններին։ Ավելի ուշ հնարավորություն կունենաք զբաղվել լուրջ և կարևոր գործերով։ Դուք կարող եք անել դա ստեղծագործական մոտեցման և սրամտության շնորհիվ: Հավանական են հաջող զուգադիպությունները: Դրանք կօգնեն ձեզ լուծել սեփական խնդիրները և օգնել հարազատներին: Օրը հարմար է ընտանեկան կապերը ամրապնդելու, հարազատներին ուրախացնելու համար:

Կարիճ
Զգույշ եղեք: Այժմ դուք հակված եք ցանկալին որպես իրականություն ներկայացնել և հազիվ թե կարողանաք ճիշտ գնահատել գործերի իրական դրությունը և ճիշտ որոշումներ կայացնել: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով։ Զսպվածությունը շփման մեջ հնարավորություն կտա խուսափել բազմաթիվ խնդիրներից։ Շրջապատի մարդկանց հետ համբերատար եղեք: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից: Ցանկալի չէ գնալ հեռավոր ուղևորության, հատկապես միայնակ: Դրանք հոգնեցնող կլինեն և չեն արդարացնի ձեր սպասումները:

Աղեղնավոր

Օրը անհանգիստ, երբեմն դժվար, բայց արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք հաղթահարել բարդ գործերը, լուծել այն խնդիրները, որոնք ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Բայց ոչ մի գերագնահատեք ձեր կարողությունները: Ինտուիցիան հուշում է, երբ պետք է համառություն ցուցաբերել, իսկ երբ է ձեռնտու նահանջել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում ուրիշների սխալների վրա սովորելը, այլ մարդկանց փորձը օգտագործելը: Կարող եք դրա հիման վրա կառուցել սեփական ծրագրերը:

Ջրհոս
Այնքան էլ հեշտ օր չէ: Բայց դուք բավականաչափ ուժեր, գիտելիքներ և փորձ ունեք սկսած գործը ավարտին հասցնելու համար: Կարևոր է պահպանել լավ տրամադրությունը, քաջ լինել և չկոտրվել, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես ակնկալում եք: Դուք պետք է ելք գտնեք տեղի ունեցածից օգուտ քաղելու համար: Կսատարեն հին ծանոթները: Նրանց կարելի է դիմել օգնության համար: Երբեմն օգտակար է հիշել հին հաղթանակների, հաջողությունների մասին: Այն օգնում է ձեզ վերականգնել ինքնավստահությունը:

Ձկներ

Օրը լավ կընթանա, բայց տհաճ պահերը, ամեն դեպքում, չեն բացառվում: Դուք հաճախ նյարդայնաանում եք մանրունքներից: Որոշ Ձկների համար հեշտ չի լինի լեզու գտնել մտերիմների հետ: Բանն այն է, որ այսօր հազիվ թե հաջողվի ստանալ նրանց անվերապահ աջակցությունը, իսկ ահա քննադատությունները չեն բացառվում: Փորձեք պահպանել ինքնատիրապետումը և չենթարկվել սադրանքների: Եթե կոնֆլիկտներ առաջանան, ապա խաղաղություն վերականգնելը դժվար կլինի:
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: