ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճելի օր է: Կյանքով ուրախանալու համար կարևոր հաղթանակներ կամ արմատական փոփոխություններ պետք չեն: Առանց դրանց էլ իսկապես երջանիկ զգալու առիթներ կունենաք: Կենսական պոտենցիալը բարձր է, դուք առանց հոգնածություն զգալու ջանասիրաբար կաշխատեք: Ձեր կողքին նույնիսկ շատ ամաչկոտ մարդիկ իրենց վստահ կզգան, իսկ հոռետեսները կսկսեն ամեն ինչ ավելի պայծառ լույսի ներքո տեսնել:

Զգույշ եղեք գումարի հետ. հավանական են չարդարացված ծախսեր, իսկ սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Գումարի հետ կապված ցանկացած որոշում լավ է ինքնուրույն ընդունեք: Ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ եթե ինչ-որ բան հարթ չլինի, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, և շատը հենց դրա շնորհիվ կհասնեք դրված նպատակներին և ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում չէր հաջողվում պայմանավորվել: Նոր գործընկերներն իսկական ընկերներ կդառնան, եթե դա ուզենաք:

Հարմար օր է ուսման համար. գիտելիքները, որոնք այսօր կստանաք, շուտով օգտակար կլինեն: Երբեմն նոր ինֆորմացիան կստանաք անսպասելի աղբյուրներից: Դուք չեք ծուլանա ստուգել այն, և ճիշտ էլ կվարվեք. այդպես ոչ ոք ձեզ չի կարողանա մոլորության մեջ գցել
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող չի դասավորվի: Ձեզ համար դժվար կլինի ուրիշի կարծիքը հաշվի առնելը, խոստովանելը, որ դուք էլ եք երբեմն մոլորության մեջ լինում, ինչ-որ բան մոռանում կամ աչքաթող անում, սխալվում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, ուժերի ներհոսք կզգաք:

Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ չծրագրվածները: Ցանկալի չէ վերանորոգում սկսել, շինանյութ գնել, վերակահավորել տունը: Ցանկացած տնային գործում լավ է խուսափել շտապողականությունից. այդպես ավելի քիչ կհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա իրադարձությունները ձեզ կօգնեն հավատալ սեփական ուժերին, լավատեսությամբ նայել ապագային: Դուք հեշտությամբ հաղթանակներ կտոնեք՝ ինքնուրույն գործելով: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում և շուտով կարողանաք կիրառում գտնել դրանց:

Օրը հարմար է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Օգտակար կլինի փորձով փոխանակվելը, դուք ամենայն հավանականությամբ հետաքրքիր ու պիտանի բան կիմանաք: Ընտանեկան խնդիրներն արագ կլուծվեն ջանքերը ժամանակին միավորելու շնորհիվ: Հիմա դուք հեշտությամբ կմիավորեք այն մարդկանց, որոնք ընդհանուր նպատակ ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է նոր բան սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու համար: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթներից կարող եք արժեքավոր տեղեկատվություն ստանալ: Ձեզ կհաջողվի արագ գլխավորը զատել երկրորդականից, քանի որ մանրուքների վրա չեք շեղվի:

Նոր գաղափարներ ու հեռանկարներ կլինեն, դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել ու կիմանաք, որ հենց դա է օգնելու հաջողության հասնել: Մի մոռացեք օգնել նրանց, որոնք դրա կարիքն ունեն: Ինչքան շատ բան անեք ուրիշների համար, այնքան լավ կզգաք ձեզ: Երեկոն ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Հնարավոր են բիզնեսի կամ անձնական կյանքի հետ կապված անսպասելի առաջարկներ: Մի վախեցեք արմատական փոփոխություններից, որոնք ձեզ օգուտ կտան: Լրիվ նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել:

Ձեր ոգևորվածությունն ու կենսուրախությունը վարակիչ կլինեն, ոչ ոք չի կարողանա վատ տրամադրության մեջ լինել, եթե ձեր կողքին հայտնվի: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դեպի ձեզ կձգտեն ոչ ինքնուրույն, ինֆանտիլ մարդիկ, որոնց հետ շփումները հեշտ չեն լինի: Երեկոյան հնարավոր են նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հաջող կսկսվի, առավոտվա իրադարձությունները կուրախացնեն: Կարող եք գնումներ անել: Լավ կանցնեն ուղևորությունները, կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրվել են, թե վերջին պահին եք իմացել, որ պետք է ճամփա ընկնեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, ընտանեկան վեճեր: Ձեզ համար դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Աշխատեք հարթել սուր անկյունները: Երբեմն կոնֆլիկտից խուսափելու համար բավական կլինի միայն լռեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք. դա վտանգավոր ժամանակ չէ, բայց թույլ տված սխալները կարող են տհաճություններով ավարտվել: Մի շտապեք ստանձնել բարդ գործերը, քանի որ դրանց համար բարենպաստ ժամանակը հետո կգա: Իսկ հիմա կարող եք լուծել ընթացիկ խնդիրները, որպեսզի հետո ստիպված չլինեք շեղվել:

Շատ հարցերին պատասխաններ կգտնեք իրերին անսովոր հայացքի շնորհիվ: Պետք կգա այն ամենը նկատելու ունակությունը, ինչը ուրիշները չեն տեսել: Դուք հաճույք կստանաք մտերիմների հետ շփումներից, լավ կհանգստանաք սիրելի մարդու ընկերակցությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, բայց դուք կհասնեք ձեր նպատակին, եթե համբերությամբ զինվեք ու համառություն դրսևորեք: Թեթևամտությունը հիմա անտեղի է, լավ է լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք: Նույնիսկ ամենափոքր ու աննշան գործերում խուսափեք շտապողականությունից, մի ծուլացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընկերները հաճելի անակնկալներ կմատուցեն, հարազատները կուրախացնեն լավ նորություններով: Բայց օրվա իրադարձությունները ամենաշատը դուր կգան սիրահարվածներին: Նրանց հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք ու առանց դժվարության կշահեք նոր ծանոթների համակրանքը: Աննկատ չեն մնա ձեր տաղանդները, իսկ համարձակ գաղափարները աջակցություն կստանան: Լավ օր է այն ամենին վերադառնալու համար, ինչը նախկինում անել չէր ստացվում: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես անցնել գործերին, ինչ է պետք անել դրանք ավարտին հասցնելու համար:

Չի բացառվում սիրային տարվածությունը, լուրջ զգացմունք կծնվի, որին չեք կարողանա դիմակայել: Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ ու բավական հաջող օր է: Եթե մանրուքների պատճառով չհուզվեք, կկարողանաք շատ գործերում մեծ հաջողությունների հասնել: Ձեր գիտելիքները, գործնականությունն ու առողջ բանականությունը շատ տեղին կլինեն օրվա առաջին կեսին: Անկեղծ եղեք շրջապատողների հետ, խուսափեք կիսատ ասված բաներից, աշխատեք ոչ ոքի մոլորության մեջ չգցել:

Երեկոյան օգտակար կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը: Զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Այդ հատվածը հարմար է նաև բաց, առանց ակնարկների զրուցելու այն մասին, ինչը բոլորի համար է կարևոր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ փորձարկումների համար ամենահարմար օրը չէ: Դուք հաճախ սխալներ կանեք մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Կենտրոնանալը հատկապես դժվար կլինի օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում մռայլ մտքերին ու տհաճ հուշերին կտրվեք: Իրենց մասին կարող են հիշեցնել անձնական հարաբերություններում հին խնդիրները, ստիպված եք լինելու նորից ու նորից մտերիմների հետ քննարկել այն հարցերը, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ:

Բացասական միտումների ազդեցությունը նկատելի կլինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի եթե ոչ իրավիճակն ամբողջությամբ փոխելը, ապա գոնե տրամադրությունը մի փոքր լավացնելը: Մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել ձեզ և զբաղվեք հենց դրանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: