
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հաջող կդասավորվի: Կզգաք աստղերի աջակցությունը, կարող են իրականանալ հին ցանկությունները: Չեն բացառվում իսկական հրաշքները, այնպիսիք՝ որոնց մասին մանկուց եք երազել: Արժե հանդիպել հին ծանոթներին, զրուցել մտերիմ մարդկանց հետ: Այդ ամենը հաճելի կլինի ու թույլ կտա պարզել որոշ ոչ միանշանակ պահեր: Կարող եք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները, հաշտվել ինչ-որ մեկի հետ:
Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, բայց ամենակարևորը իրադարձություններին ձեր արձագանքը կլինի: Դուք անկեղծորեն կուրախանաք ամեն դատարկ բանից, և շուտով շրջապատողներն էլ կսկսեն հետևել ձեր օրինակին:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեզ շատ բան հեշտությամբ կտրվի: Ամենահաճելին այն է, որ հաջողության կհասնեք հենց այնտեղ, որտեղ դա առավել կարևոր է: Օրը հիանալի է պլաններ կառուցելու համար, քանի որ այսօր ունակ եք ամեն ինչ հաշվի առնել, մտածել ու կանխատեսել:
Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, երբեմն այն ձեզ կօգնի կռահել այն ամենը, ինչը շրջապատողները փորձում են թաքցնել: Սիրելին անակնկալ կմատուցի ձեզ, ինքներդ էլ պատքի տակ չեք մնա ու կգտնեք նրան զարմացնելու ու ուրախացնելու ձևը: Անսպասելի հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Աշխատեք քիչ երազել ու երևակայել, ավելի շատ մտածել գործերի իրական վիճակի մասին: Օրը հարմար է այն պրակտիկ խնդիրները լուծելու համար, որոնց վրա վերջերս երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ իրենք են բարդացրել իրենց կյանքը ու արագ կուղղեն գործած սխալները:
Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչը պետք կգա մյուս տարվա սկզբին: Փորձեք ավելի ուշադիր լինել գումարի հետ գործ ունենալիս: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրախացնեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը շատ ապրումներ կբերի: Կթվա, թե շատ բան պետք է հասցնեք, դրա համար էլ կշտապեք ու կհուզվեք: Բայց եթե դադար վերցնեք, փորձեք հանգստանալ, պարզ կդառնա, որ բոլոր գործերն էլ այդքան կարևոր չեն և ինչ-որ բան կարող եք հանգիստ հետաձգել:
Ժամանակ գտեք ամենամտերիմների հետ շփվելու համար. իրար ասելու շատ բան կունենաք: Ուղևորությունների մեկնելիս համոզվեք, որ ոչ մի կարևոր բան չեք մոռացել: Ցավոք, այսօր սովորականից ավելի ցրված կլինեք: Դա ցավալի թյուրիմացությունների պատճառ կդառնա:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Խաղաղ տրամադրված կլինեք ու կնախընտրեք ոչ ոքի հետ չվիճել: Բայց տարաձայնություններից լրիվ խուսափել, ամենայն հավանականությամբ, չի ստացվի: Ձեզ հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Հազիվ թե ինչ-որ բան ավելի լավ հարթի սուր անկյունները, քան լավ կատակը:
Հնարավոր են չպլանավորված այցեր: Երբեմն դրանք կուրախացնեն ձեզ, բայց ավելի հաճախ մտքերի մեջ կգցեն ու կստիպեն փոխել պլանները: Բայց նույնիսկ նրանց վրա, ովքեր շատ անտեղի են եկել, կփորձեք չբարկանալ: Չեն բացառվում լավ նորությունները, անսպասելի առաջարկները, որոնց կուզենաք համաձայնությամբ պատասխանել: Հեշտությամբ կհրաժարվեք վնասական սովորույթներից:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Լավ է լուրջ զրույցներ չվարել, քանի որ օրը դրա համար հարմար չէ: Օրն ավելի հարմար է ինքնուրույն ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվելու, ապագայի մասին մտորելու կամ մտովի ոչ վաղ անցյալի իրադարձություններին վերադառնալու համար: Ինքներդ ձեզանից ու ձեր զգացմունքներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո ավելի հեշտ լեզու կգտնեք շրջապատողների հետ:
Շրջապատողներից առավել լուրջ տրամադրված կլինեք, այնպես որ՝ շատերը կուզենան ուրախացնել ձեզ: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց հետո ընդհանուր տոնական տրամադրությունը կփոխանցվի նաև ձեզ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը շատ նոր խնդիրներ կբերի, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Բարենախտաբար, պատրաստ կլինեք արագ գործել ու հեշտությամբ ամեն ինչից գլուխ կհանեք: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ հասկանալ շրջապատողներին, բայց դա կոնֆլիկտների չի հանգեցնի: Ամեն ինչ կսահմանափակվի զվարճալի թյուրիմացությամբ, պատահարով, որը դեռ երկար ժամանակ ծիծաղով կհիշեք:
Հնարավոր են անսպասելի հաճելի հանդիպումներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ կապված եք եղել: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կշարունակվեն հարաբերությունները:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շփումների համար հարմար օր է: Լավ կհասկանաք բոլորին, ում հետ գործ ունենաք: Հնարավոր են նոր ծանոթություններ: Դրանք անսպասելի կլինեն, սկզբում իրար կխառնվեք, միանգամից չեք հասկանա՝ ինչպես պահեք ձեզ կամ ինչ ասեք: Բայց դա չի խանգարի բարենպաստ տպավորություն թողնել: Հնարավոր են սիրային տարվածություններին: Նոր հարաբերությունները արագ կզարգանան:
Կարևոր է լսել ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումները խորհրդավոր կլինեն ու գլուխկոտրուկ կհիշեցնեն, բայց ժամանակի հետ ամեն ինչից գլուխ կհանեք: Պարզապես մի շտապեք ու աշխատեք մտապահել այն ամենը, ինչ կատարվում է ձեր գլխում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գումարի հետ զգույշ եղեք: Դրանք այսօր ձեզ մոտ երկար չեն մնա: Հակված կլինեք սպոնտան գնումներ անել, այնպիսի իրեր գնել, որոնք ձեզ կամ ձեր մտերիմներին հազիվ թե պետք գան: Լավ է չկապվել պարտավորություններով, կարևոր փաստաթղթեր չստորագրել: Նույնիսկ ինքներդ ձեզ ոչինչ մի խոստացեք, եթե վստահ չեք, որ կարող եք պահել խոստումը:
Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, ինչպես նաև անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել: Հիմա կարող եք վերականգնել հին հարաբերությունները, բայց շատ կարևոր է չկրկնել նախկին սխալները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Փոփոխությունների ցանկություն կունենաք, երբեմն կշտապեցնեք իրադարձությունները, այնպիսի տպավորություն կլինի, որ ուզում եք հնարավորինս արագ վերջացնել օրը: Եվ շատ իզուր, քանի որ այն կարող է շատ հաճելի պահեր պարգևել: Օրինակ՝ օրը հնարավորություն կտա հանդիպել այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Կհաշտվեք մեկի հետ, ում հետ վիճել էիք, ոչ ոք չի հիշի հին վիրավորանքների մասին:
Լավ է նոր գործեր սկսել, եթե դրանք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Մի վշտացեք, եթե ինչ-որ բան հեշտությամբ չտրվի: Մի քիչ համառ եղեք ու կհասնեք հաջողության:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը լրիվ անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում՝ հենց այսօր որոշումներ ընդունեք, որոնք կփոխեն մոտակա տարիների ձեր կյանքը: Ցանկացած բարդ իրավիճակում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն ճիշտ ժամանակին կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել:
Հնարավոր կդառնա այն խնդիրների լուծումը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Հիմա անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է: Կարող եք առաջին քայլն անել այն մարդուն ընդառաջ, ում վաղուց համակրում էիք, խոստովանել ձեր զգացմունքները:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավականին անհանգիստ կանցնի: Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կփոխվի: Կփորձեք պահպանել հավասարակշռությունը կամ գոնե արտաքուստ ցույց տալ շրջապատին, որ չեք կորցրել այն: Կարևոր է չշտապել որոշումների հարցում, հատկապես եթե դրանք գործնական ոլորտին են վերաբերում:
Ամեն ինչ մտածելու, իրավիճակը բոլոր կողմերից ուսումնասիրելու համար դադար է պետք: Իսկ ամենակարևորը ներքին ձայնին լսելն է, որն այսօր չի սխալվի: Դրա համար էլ որոշ Ձկների օգտակար կլինի միայնակ մնալն ու կապերը սահմանափակելը: