ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 8

Խոյ

Խոյերի օրակարգում այսօր կարող է լինել առօրյա գործունեությունը: Հնարավոր է ստիպված լինեք ավելի սերտ շփվել աշխատակիցների կամ հիմնարկների անձնակազմի հետ, աշխատել գործնական նամակագրության, ֆինանսական հաշվարկների, տնտեսական ծրագրերի հետ: Այսօր կարող են ավելի ակտուալ դառնալ նաև հիվանդությունների բուժման հետ կապված թեմաները: Բացառված չէ, որ անհրաժեշտ լինի այցելություն բժշկի, դեղատուն:

Ցուլ

Այսօր Ցուլերին ամենից քիչը կհուզի ուրիշի կարծիքը: Համենայն դեպս, իրենց հենց այդպես կպահեն: Աստղերը ձեզ վստահություն են ներշնչում, որ ամեն ինչ անում եք ինչպես հարկն է, իսկ շրջապատողներն իրենց խորհուրդներով միայն խանգարում են: Այնպես որ, այսօր չարժե միջամտել Ցուլերի գործերին, այլապես բերանից եկածը կարող են ասել: Իսկ ինչ-որ հարցում նրանց կարծիքը կամ խորհուրդը հարցնել վատ չի լինի: Ցուլերին դա հաճելի կլինի:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր կարող են նախապատվությունը տալ տանը, ընտանեկան ծրագրերին, տնտեսական թեմաներին: Օրը թույլ է տալիս հաջող անցկացնել գործնական բանակցություններ, տնեցիների հետ քննարկել զանազան հարցեր, հանդիպել հին ծանոթներին: Այսօրվա հավելյալ առավելությունը խոսքերից արագ գործի անցնելու հնարավորությունն է: Լավ է զբաղվել կոմունալ վճարումներով, գարնանային մաքրությամբ կամ դրա նախապատրաստությամբ:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հրաժարվել զգացմունքայնությունից և գլոբալ թեմաների վրա սևեռվածությունից: Ավելի լավ է ակտիվություն դրսևորել մանր գործնական հարցերում, որոնք ակտուալ են տվյալ պահին: Օրը լավ է ուղևորությունների, գործնական այցերի, գնումների, հրատապ թեմաների շուրջ ինտենսիվ նամակագրության համար: Հնարավոր է հանդիպում հին ծանոթների, մերձավոր ազգականների, գործընկերների, հարևանների հետ:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել անձնական քսակը, անհատական բանկային հաշիվը: Առաջին պլան կարող է դուրս գալ միջոցների խնայումը կամ դրանց ավելի ռացիոնալ օգտագործումը: Օրը հարմար է գնումների համար, սակայն չարժե այն հատկացնել ռազմավարական կարևորություն ունեցող խոշոր գնումներին, ավելի լավ է սահմանափակվել հրատապ կարիքներով կամ օգտակար մանրուքներ գնելով:

Կույս

Կույսերին այսօր հատուկ է շփվողականությունը, ըմբռնողականությունը, շարժունությունը: Շատերին կհաջողվի վարպետորեն մանևրել հանգամանքներում՝ օգուտով օգտագործելով իրադարձությունների ցանկացած շրջադարձ: Շատերը կլինեն լավ օգնականներ, խորհրդատուներ, վաճառողներ, թարգմանիչներ, կցուցաբերեն գներում կողմնորոշվելու ունակություն: Տեղեկատվական հագեցած օր է, որը թույլ կտա փոխանակվել զանազան ակտուալ տվյալներով:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում թուլացնել ծանրաբեռնությունները, քանզի այժմ հնարավոր է գերհոգնածություն նույնիսկ ի սկզբանե լավ ինքնազգացողության պարագայում: Չարժե արհամարհել հիվանդությունների տարրական պրոֆիլակտիկան. որքան մանրակրկիտ վերաբերվեք առողջությանը, այնքան ցածր կլինի մրսելու, վարակ որսալու հավանականությունը: Հարմար պահ է առօրյա մանր գործերում խորասուզվելու համար:

Կարիճ

Կարիճներն այսօր շատ ուշադիր են, ինչն առաջին հերթին կօգնի պրակտիկ գործերում: Հարմար պահ է ֆինանսների, ռեսուրսների, ընդհանուր տնտեսություն վարելու մասին բանակցությունների համար: Կարելի է պայմանավորվել պարտքի վերադարձի, կենցաղային և ծառայողական պարտականությունների բաշխման մասին: Հաջող օր է նաև նման հարցերով խորհրդատվությունների համար: Կարելի է կարճ ժամանակով վերականգնել նախկին համագործակցությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն վերահսկողության տակ առնել առօրյա տնտեսական հարցերը կամ անձամբ զբաղվել ամենօրյա մանրուքներով: Օրակարգում կարող են հայտնվել անհրաժեշտ գործիքներ, մթերք, դեղորայք հայթայթելու առաջադրանքը, բժշկական խորհրդատվությունները և գործընթացները, աշխատակազմ հավաքելու, ծառայությունների համար վճարելու հետ կապված թեմաները: Հարմար օր է խորհրդակցությունների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր հիանալի կաշխատեն տեղեկատվության հետ, կկարողանան օգտվել անհրաժեշտ աղբյուրներից: Կարող են նորից պետք գալ նախկին կապերը, մոռացված գիտելիքները: Չարժե հետաձգել հետաքրքրող հարցի վերաբերյալ տվյալների հավաքագրումը և վերլուծությունը: Գերազանց օր է ծառայողական ցուցումների, բժշկական կամ բնական գիտությունների թեմատիկայի ուսումնասիրման, հեռակա շփման, գործնական նամակագրության համար:

Ջրհոս

Ջրհոսներին բազմաթիվ խնդիրներից խուսափելուն կօգնի տեղեկատվական պատրաստվածությունը: Չարժե հետաձգել գործի դետալների խորացված ուսումնասիրությունը, մտերիմների, գործընկերների, տնեցիների հետ ակտուալ պրակտիկ նրբությունների քննարկումը: Չի խանգարի աչքով անցկացնել ձեր տարածքը՝ լինի դա բնակարանը, գրասենյակը, թե ավտոտնակը: Օգտակար կլինի վերանայել հին գրերը: Հնարավոր է կապերի վերականգնում:

Ձկներ

Երազկոտ Ձկներին օրը կոչ է անում երկնքից իջնել երկիր և ցանկացած առաջադրանքի պրագմատիկի տեսանկյունից նայել: Կարող է շուկա, դեղատուն, ավտոսերվիս, սուպերմարկետ այցելելու կարիք առաջանալ: Ճանապարհին կամ հրատապ գործերով զբավելու ընթացքում կարող եք հանդիպել հին ծանոթին, նախկին գործընկերոջը կամ ծառայակցին: Հարմար պահ է նախկին հաճախորդների բազան վերականգնելու համար: Չարժե հրաժարվել գործնական օգնությունից:


Понравилась статья? Поделиться с друзьями: