ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 18

ԽՈՅ Չնայած օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց ընդհանուր առմամբ բարենպաստ կդասավորվի։ Ուժերի ներհոսք կզգաք, չեք կասկածի, որ գլուխ կհանեք շատ փորձություններից։ Նոր ու հետաքրքիր խնդիրներ կունենաք։ Դրանք ինքնուրույն լուծելու անհրաժեշտություն չի լինի։ Մարդիկ կգտնվեն, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով։ Կարող եք գործարքներ կնքել։ Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի, այդ իսկ պատճառով ցանկացած ֆինանսական հարց անսխալ կլուծեք։

Մտերիմների հետ շփումները համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն։ Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան։ Ստիպված եք լինելու ժամանակ ծախսել բացատրությունների վրա, ճիշտ բառեր ընտրել։ Երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի։

ՑՈՒԼ Հազիվ թե հաջողվի լուրջ հաջողությունների հասնել։ Բայց օրը հանգիստ ու հաճելի կանցնի, բավականին ժամանակ կունենաք ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու համար։ Որոշ Ցուլեր անսպասելի կհանդիպեն հին ծանոթներին ու շատ ուրախ կլինեն շփվել նրանց հետ։ Մյուսներն էլ սիրային ժամադրությունների կգնան, որտեղ լավ ժամանակ կանցկացնեն։ Հավանական են հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ։

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար։ Երևակայեք, փորձեք ինչ-որ նոր բան հնարել ու կզգաք, թե ինչպես է բարձրանում տրամադրությունը։ Երեկոյան կարող եք ոչ մեծ գնումներ անել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրը հաջող կդասավորվի։ Այն հատկապես բարենպաստ կլինի ստեղծագործող Երկվորյակների համար։ Նրանք ոգեշնչվածության ու լավ գաղափարների պակաս չեն զգա։ Շատ բան կնկատեք, անսխալ կվերլուծեք փաստերը, շրջապատին կզարմացնեք ձեր եզրահանգումներով։ Մի փոքր ինֆորմացիան էլ բավական կլինի ճիշտ եզրակացություններ անելու համար։

Օգտակար կլինի կարգուկանոն հաստատելն ու անպիտան բաներից ազատվելը։ Դա կօգնի գլուխ հանել սեփական մտքերից, մի կողմ թողնել պատկերացումները, որոնք խանգարում էին առաջ շարժվել։ Հնարավորություն կունենաք գտնել այն, ինչ վաղուց կորած էիք համարում։

ԽԵՑԳԵՏԻՆ Օրն անակնկալներով լի կլինի։ Ցանկացած հանդիպում, իրադարձությունների ցանկացած համարյա անհավանական զարգացում կօգնի լուծել վաղուց հանգիստ չտվող խնդիրները։ Ամենահետաքրքրասեր Խեցգետինները տեղեկատվություն կստանան, որը կօգնի վնասազերծել թշնամիներին։ Ձեզ անսպասելի կջակցեն մարդիկ, որոնք առաջ միայն սեփական գործերով էին հետաքրքրվում։

Մի վազեք սուր զգացումների հետևից։ Այո, այսօր վառ հույզերի կարիք կզգաք, միապաղաղ գործերն էլ կնյարդայնացնեն։ Բայց արկածների հետևից գնալուց առաջ համոզվեք, որ ձեր գործերը կարգին վիճակում են, իսկ նախկինում տրված խոստումները կատարել եք։

ԱՌՅՈՒԾ Օրը հագեցած կլինի։ Շատ բան պետք է անեք։ Շատ կարևոր է ժամանակը ռացիոնալ օգտագործել, այն չծախսել դատարկ զրույցների ու անիմաստ վեճերի վրա։ Կարող եք հույս դնել համախոհների աջակցության վրա, բայց բոլոր կարևոր գործերով ինքնուրույն պետք է զբաղվեք։ Օրը հարմար է աշխատանքին կամ երկարատև համագործակցությանը վերաբերող գործնական բանակցությունների համար։

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, մտերիմներին միշտ չէ, որ հասկանալի կլինի ձեր տեսակետը։ Ամենահարմար օրը չէ բոլորի համար կարևոր սուր հարցերն ու խնդիրները քննարկելու համար։

ԿՈՒՅՍ Անհանգստության լուրջ պատճառներ չեն լինի։ Օրը միայն փոքրիկ տհաճություններ կբերի, որոնցից հաջողությամբ գլուխ կհանեք։ Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ։ Կարող եք կենտրոնանալ ամենակարևոր խնդիրների վրա ու դրանք սպասվածից արագ կլուծեք։ Օգտակար կլինի մասնագիտական հարցերը քննարկելը։ Վատ մի զգացեք արտահայտել ձեր տեսակետը, նույնիսկ եթե այն հակասում է ընդհանուրի մոտեցումներին։

Երեկոյան խուսափեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներրից, նաև նրանցից, ովքեր հաճախ քննադատում են ձեզ ու նկատողություններ են անում։ Հակված կլինեք սուր արձագանքել նման հարձակումներին, այնպես որ՝ լավ է խուսափել տհաճ կապերից։

ԿՇԵՌՔ Պրովոկացիաներին զուհ մի գնացեք։ Այսօր դա դժվար է լինելու, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Բայց ինքնատիրապետումը պահպանելու ու ճիշտ որոշումներ ընդունելու շանս կա։ Եթե գլուխ հանեք դրանից, աշխատանքի մեջ հաջողությունների ու անձնական կյանքում դրական փոփոխությունների կհասնեք։ Խուսափեք վեճերից։ Նույնիսկ ամենաաննշան վեճերը կարող են տհաճ հետևանքներ ունենալ։

Շատ կարևոր կլինի զգուշությունը ֆինանսական գործերում։ Կասկածելի գործարքները ոչ միայն եկամուտ չեն բերի, այլ նաև լուրջ տհաճություններով կավարտվեն։ Ռիսկի մի ենթարկեք արժեքավոր ունեցվածքը, մի շտապեք գնումներ անել։

ԿԱՐԻՃ  Օրը կարող է կարևոր իրադարձություններ բերել, որոնք կփոխեն ձեր կյանքը։ Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների, իրար մի խառնվեք, եթե ստիպված լինեք փոխել պլանները կամ հարմարվել նոր պայմաններին։ Խոչընդոտները հաղթահարելու համար բավականաչափ էներգիա կունենաք։ Սակայն նախօրոք համոզվեք, որ ճիշտ նպատակներ եք դրել ու ժամանակը չեք ծախսելու այնպիսի բաների վրա, որոնք ձեզ հետաքրքիր չեն։

Շրջապատը միշտ չէ, որ կհասկանա ձեզ, այնպես որ՝ թյուրիմացությունների հավանականությունը մեծ է։ Ամեն ինչում արագ պարզություն կմտցնեք, եթե հանգստություն պահպանեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ ու մասնագիտական ձեռքբերումներ։ Այս ոլորտում ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք և ճիշտ կվարվեք, քանի որ այսօր շատ բանի հասնելու հնարավորություն կա։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը։ Այստեղ իրար չեք խառնվի, ճիշտ որոշումներ կընդունեք։ Հնարավոր են դրամական մուտքեր, հին պարտքերի վերադարձ կամ վարձատրություն նախկինում կատարած աշխատանքի դիմաց։

Անձնական հարաբերությունները ժամանակավորապես երկրորդ պլանում կհայտնվեն։ Բայց բոլոր դեպքերում աշխատեք կատարել ավելի վաղ մտերիմներին տրված խոստումները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Բարենպաստ օր է, որը նոր գաղափարներ ու դրանց իրագործման հարցում հաջողություններ է խոստանում։ Ձեզ շատ գործեր են սպասվում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր կլինի։ Ամեն ինչի համար ժամանակը կհերիքի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լուծել ֆինանսական հարցերը։ Այստեղ խուսափեք շտապողականությունից։ Պետք է գլուխ հանեք իրավիճակից ու գնահատեք ռիսկերը։ Չի բացառվում, որ մասնագետի խորհրդի կարիք լինի։ Հավանական են հաճելի ծանոթություններ ու սիրային արկածներ։

Բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու, նրանց համար օգտակար բան անելու շանսը։ Արագ կլուծվեն կենցաղային խնդիրները, կհասկանաք՝ ինչպես ավելի հարմարավետ դարձնել տունը։ Հնարավոր են հաջող գնումներ։

ՋՐՀՈՍ Լուրջ տրամադրվելը կարևոր կլինի։ Այսօր հակված կլինեք շատ բաների թեթևամտորեն նայել, հուսալ, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող լուծում կստանա։ Որոշ Ջրհոսներ կվստահեն մարդկանց, որոնք դրան արժանի չեն, կմասնակցեն կասկածելի արկածախնդրությունների, ռիսկի կենթարկեն սեփական կամ ուրիշների գումարը։ Այս ամենը կարող է տհաճ հետևանքներ ունենալ։ Աշխատանքի մեջ հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա։

Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Այսօր մարդիկ ձեզ քննադատորեն կմոտենան, նախ թույլ կողմերը կտեսնեն, իսկ հետո նոր միայն՝ ուժեղները։ Ձեր արտաքին տեսքը ամենավերջին տեղում չի լինի, այնպես որ՝ ուշադրություն դարձրեք դրան։

ՁԿՆԵՐ Ձեզ հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում։ Հնարավորություն կունենաք լուծել նախկինում ծագած հարցերը, գործերում կարգուկանոն հաստատել։ Որոշ Ձկներ մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենան։ Շատերի առաջ նոր հեռանկարներ կբացվեն։ Մի կորցրեք ինչ-որ բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը։

Օրը բարենպաստ է ստեղծագործելու համար։ Շատ լավ գաղափարներ կունենաք, կարող եք տաղանդներին անսպասելի կիրառում գտնել։ Հնարավորություն կստեղծվի ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: