Դերասան Գոռ Հակոբյան-ի կինը՝ Հրուշ Մնոյանը, երկար դադարից հետո նոր հրապարակում է կատարել։

Նա կիսվել է հուզիչ գրառումով՝ լի հույսով ու հավատով։ Իր հրապարակման մեջ Հրուշ Մնոյանը գրել է․
«Այսօր սթորիի հիշողությունները բերեցին Ֆելոյիս նվիրած նկարները։ Ու նայելով դրանց՝ նորից համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես գարնան ծաղիկները, ամեն ինչ դեռ ծաղկելու է, և կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գոռ Հակոբյանը հայտնել էր որդու՝ Ֆելիքսի առողջական լուրջ խնդիրների մասին։ Երեխայի մոտ հայտնաբերվել է Ewing sarcoma, և բուժումը պետք է իրականացվի Գերմանիայում, ինչի համար անհրաժեշտ էր մեծ գումար։
Այդ պատճառով դերասանը հայտարարել էր դրամահավաք։ Այսօր նա արդեն տեղեկացրել է, որ անհրաժեշտ գումարը հավաքվել է, և դրամահավաքը դադարեցվում է։
