Թարմ մրգեր․
Մրգերը պարունակում են չլուծվող բջջանյութ, որը կղանքում ծավալ է ստեղծում, և որի շնորհիվ աղիների մկանները ավելի լավ են հեռացնում կղանքը: Ուստի կարծիք կա, որ թարմ մրգերի կանոնավոր գործածումը կարող է օգնել կանխել փորկապությունը: Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել մրգերի ոչ պակաս 5 չափաբաժին:
Բանջարեղեն․
Ուտելի կեղևով բանջարեղենը (գազար, վարունգ, կարտոֆիլ, լոբի, ընդեղեն և այլն) հարուստ է բջջանյութով: Խորհուրդ է տրվում այդպիսի մթերքն ուտել հում վիճակում կեղևով: Մարսողության համար անչափ օգտակար է նաև կանաչ թերթերով բանջարեղենը (սպանախ, կաղամբ, հազար, բրոկոլի). այն նույնպես բջջանյութի և այլ սննդարար նյութերի հոյակապ աղբյուր է, ինչի շնորհիվ օգնում է բարելավել աղիների առողջությունը և մարսողությունը:

Պրոբիոտիկներ․
Յոգուրտը և կեֆիրը ֆերմենտացված մթերքներ են՝ հարուստ պրոբիոտիկներ կոչվող կենսունակ միկրոօրգանիզմներով: Համանման մթերքները բարերար ազդեցություն ունեն աղիների և դրա աշխատանքի վրա:
Հատիկավոր մթերքներ․
Հատիկավոր մթերքների կանոնավոր գործածումը նույնպես բարելավում է մարսողությունը և օգտակար է աղիների առողջության համար: Հատիկները երկու կարևոր բաղադրիչ ունեն՝ թեփ և սաղմ, որոնց մեջ է հենց պարունակվում բջջանյութի, վիտամինների և հանքանյութերի մեծ մասը, որոնք աջակցում են մարսողությանը:
Բուսական յուղ․
Բուսական յուղերը, ինչպես՝ ձիթապտղի, կոկոսի և նշի, համարվում են չհագեցած ճարպերի հրաշալի աղբյուր, որոնք օրգանիզմին օգնում են ավելի լավ յուրացնել վիտամինները: Դրանք նաև գործում են բջջանյութի հետ՝ կարգավորելով արտաթորումը:
Նյութը հրպարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն