Վերջերս կատարվել է մի հետազոտություն, որի արդյունքում բացահայտվել է մեխակի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Օրական ընդամենը 2 հատ մեխակի օգտագործումը կարող է փրկել ձեզ բազմաթիվ հիվանդություններից։
Հնդկաստանում մեխակը մեծ մասամբ փոխարինել է ավանդական բժշկությունը։

Ապացուցված է, որ․
- անմիջապես ուտելուց հետո 2 հատ մեխակ օգտագործելով՝ կլավացնեք մարսողությունը, կկանխարգելեք փորկապությունն ու որովայնի փքվածությունը, կպաշտպանեք ձեզ այրոցից և ստամոքսում ծանրության զգացումից։
- կախարդական կերպով կանհետանա ցավը, եթե վերցնեք 2 հատ մեխակ, փշրեք մատների ծայրերով և ստացված փոշիով շփեք այն հատվածը, որտեղ կա կապտուկ կամ ցավ։

- եթե խոնավ մազերին քսեք 2 հատ մեխակի և 1թ․գ․ ձիթայուղի խառնուրդ, արդյունքն ավելի ուժեղ կլինի, քան ցանկացած կոնդիցիոների ապահոված էֆեկտը։
- փափուկ և փայլուն մազեր ունենալու համար եռացրեք մի բաժակ ջուր՝ 2 հատ մեխակի հետ, ստացված հեղուկով լվացեք մազերը։
- դեմքի ցանից ազատվելու համար շփեք դեմքը 2 հատ փշրած մեխակի և մեղրի խառնուրդով։ Կանհետանան ոչ միայն բշտիկները, այլև շատերի համար սովորական դարձած՝ առավոտյան զգացվող սրտխառնոցը։

- առավոտյան՝ դատարկ ստամոքսին, խմեք մեխակով ջուր, այդպես կազատվեք այրոցից։ Կօգնի 5 օրում։
- եթե պայքարում եք ավելորդ քաշի դեմ, վերցրեք 2 հատ մեխակ և 100գ կտավատի սերմեր։ Ավելացրեք դրանք մի բաժակ գոլ ջրին և խմեք ուտելուց հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը