Սկսեք Ձեր օրը մեկ բաժակ տաք ջրով, որի մեջ պետք է լցնել 0,5 կիտրոնի հյութ։ Դա շատ հեշտ է, իսկ օգուտը շատ մեծ: Տաք ջուրը կիտրոնով՝
Ամրացնում է Ձեր իմունային համակարգը․
Կիտրոնի մեջ կա վիտամին C և կալիում: Վիտամին C-ն օգնում է Ձեր օրգանիզմին հակազդել մրսածությանը, իսկ կալիումը խթանում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է նյարդային համակարգը և արյան ճնշումը։
Կարգավորում է թթվահիմնային բալանսը․
Հավատաք թե ոչ` կիտրոնը անհավատալի հիմնային միրգ է: Կիտրոնն իրենով թթվային է, բայց մեր օրգանիզմում վերածվում է հիմնայինի (այն օրգանիզմում չի բարձրացնում թթվայնությունը): Առողջ կենսակերպ վարող մարդիկ գիտեն, որ մարմնի թթվահիմնային ճիշտ բալանսը ամուր առողջության բանալին է:

Օգնում է նիհարել․
Կիտրոնը հարուստ է պեկտինայի թելիկներով, որոնք նվազեցնում են քաղցի զգացումը: Բացի այդ հետազոտությունները հաստատում են՝ մարդիկ, որոնք հետևում են հիմնային դիետային, ավելի արագ են ազատվում ավելորդ քաշից: Եվ բացի այս` իմ փորձը հուշում է, որ եթե ես օրս սկսում եմ ճիշտ, այդպես էլ այն շարունակվում է:
Նպաստում է մարսողությանը․
Տաք ջուրը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, հատկապես ստամոքսի և աղիների մկանային կծկումներին, որոնց միջոցով տեղափոխվում է սնունդը և դուրս է բերվում արտաթորանքը: Ընդ որում կիտրոնը և լայմը հարուստ են վիտամիններով և հանքային աղերով, որոնք օգնում են նվազեցնել տոքսինների քանակը մարսողական համակարգում:

Փափուկ, բնական միզամուղ է․
Կիտրոնի հյութն օգնում է հեռացնել օրգանիզմից անպետք նյութերը, քանի որ այն նպաստում է մեզի առատ արտադրությանը մեր օրգանիզմում: Դե իսկ այն, որ Դուք ավելի արագ եք ազատվում տոքսիններից, օգնում է պահպանել ընդահանուր, մասնավորապես արտազատական համակարգի առողջությունը:
Նպաստում է մաշկի առողջությանը․
Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին հարթել կնճիռները և ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ, տաք ջրով կիտրոնը մաքրում է արյունը տոքսիններից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:

Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ․
Այս հեղուկը ոչ միայն լի է վիտամիններով և հանքային աղերով, այլև կանխում է օրգանիզմի ջրազրկումը (ինչն ակնհայտ է) և պայքարում մակերիկամների հյուծման դեմ: Երբ Ձեր մարմինը ջրազրկված է կամ խիստ ջրազրկված է (որը և հանգեցնում է մակերիկամների հյուծման), այն չի կարող պատշաճ կերպով կատարել իր գործառույթները, որն էլ իր հերթին հանգեցնում է տոքսինների կուտակման, սթրեսի, փորկապության, և այլ տհաճ երևույթերի:
Մակերիկամները երկու ոչ մեծ գեղձեր են, որոնք վահանաձև գեղձի հետ Ձեր օրգանիզմը լցնում են էներգիայով: Բացի այդ նրանք արտադրում են կարևոր հորմոններ, այդ թվում` ալդոստերոն: Ալդոստերոնը կարգավորում է ջրի պարունակությունն օրգանիզմում, ինչպես նաև որոշ հանքային աղերի խտությունը (նույն այդ նատրիումի)` օգնելով Ձեզ արդյունավետորեն խուսափել ջրազրկումից: Եվ ի վերջո, այդ գեղձերն ուղղակիորեն պայմանավորում են սթրեսակայունությունը: Ուստի, ամեն գնով փորձեք խուսափել ջրազրկումից, և հատկապես խիստ ջրազրկումից:

Եթե սովորենք առավոտյան խմել մեկ բաժակ տաք կիտրոնաջուր, կարող ենք օրը դարձնել հիանալի: Եվ չզարմանաք, եթե նման կանոնավոր պրակտիկայից հետո կյանքը Ձեզ երևա նոր լույսի ներքո: Բաղադրատոմսը անհավատալիորեն հեշտ է. պարզապես մի բաժակ տաք (ոչ եռման) և կես կիտրոնի հյութ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն