Տնային պայմաններում պատրաստված բնական միջոցներ, որոնք կարող են պայքարել ատամնաքարերի դեմ

Եթե ​​դուք պատշաճ չեք խնամում ձեր ատամները և լնդերը, դա կարող է հանգեցնել վարակների և լնդերի հիվանդությունների: Ատամի քարերի հայտնվելը շատ վատ նշան է: Եթե Դուք չձերբազատվեք դրանից, այն Ձեզ կխանգարի մանրակրկիտ մաքրել ատամները կեղտից, սննդի մնացորդներից և բակտերիաներից, ինչը նշանակում է, որ կավելանա ատամների քայքայման և այլ լուրջ հիվանդությունների վտանգը:

Բժիշկները խորհուրդ են տալիսմաքրել ատամնաքարերը կլինիկաներում՝ ամեն վեց ամիսը մեկ անգամ, բայց կան մի քանի բնական միջոցներ, որոնք Դուք կարող եք օգտագործել տանը ՝ այս խնդիրը ինքներդ լուծելու համար:

Խնձորի քացախ․

Խոնավացրեք ատամի խոզանակը խնձորի քացախով և սովորականի պես խոզանակեք ատամները: Դրանից հետո լավ լվացեք Ձեր բերանը: Փորձեք դա անել շաբաթը մեկ կամ երկու անգամ, քանի որ խնձորի քացախը կարող է վնասել Ձեր ատամները, եթե այն երկար և հաճախ  օգտագործեք:

Խմորի սոդա․

Խառնեք մեկ պտղունց աղն ու խմորի սոդան և օգտագործել խառնուրդը սովորական ատամի մածուկի նման: Դա կօգնի հեռացնել ատամների վրայի փառը: Կարող եք նաև պատրաստել բերանի լվացող միջոց ՝ խառնելով 1/2 բաժակ խմորի սոդա, 1 բաժակ ջուր, 10 կաթիլ կիտրոնի յուղ, 4 թեյի գդալ գլիցերին և 1 թեյի գդալ ալոե վերա գել: Լավ խառնեք և օգտագործեք օրը մեկ կամ երկու անգամ:

 

Մրգեր և բանջարեղեններ․

Վերցրեք ելակ կամ լոլիկ և քսեք այն ատամներին: Թողեք հյութը հինգ րոպե ` փառը մեղմելու համար, ապա լվացեք Ձեր բերանը տաք ջրի մեջ լուծված խմորի սոդայով: Այս առումով օգտակար են նաև բուլղարական պղպեղը, ցանկացած հատապտուղներ, կիտրոնը և նարինջը:

Եթե ​​երազում եք մաքուր, սպիտակ և առողջ ատամների մասին, ապա պետք է նաև դադարեցնեք ծխելը, մի մոռացեք պարբերաբար խոզանակել ատամները և ժամանակ առ ժամանակ ավելացրեք կծու կերակուրներներ Ձեր սննդակարգի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: